Հայաստանում կմտցվի եկամուտների պարտադիր հայտարարագրում․ ինչպիսի՞ն է զարգացած աշխարհի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
Բոլորը

«Եկել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակը»,- վերջերս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով՝ Հայաստանն սկսում է առաջին քայլերը եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ։

«Թափանցիկությունը պետք է դառնա ազգային մտածելակերպ, իսկ համընդհանուր հայտարարագրումը կմեծացնի Հայաստանի պոտենցիալը, կփոխի պետություն-քաղաքացի հարաբերությունները»,- Կառավարությունում խորհրդակցությանն ասել է վարչապետը. «Այս համակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունը մենք արձանագրեցինք մեր հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համատեքստում, երբ բախվեցինք այն իրավիճակին, որ երբեմն հնարավոր չի լինում որոշել, ի վերջո՝ ով է սոցիալապես անապահով, և ով է սոցիալապես ապահով։ Եթե ունենայինք եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմ, ըստ էության, շատ չէինք տանջվի այս թեմայի վրա»։

Շարքային քաղաքացիների եկամուտների հայտարարագրման ամենահարուստ և կայացած պատմությունը ամերիկյանն է։ Այստեղ համակարգը ներդրվել է հեռավոր 1913 թվականին։ Մինչև ամեն տարվա ապրիլի վերջ ամերիկացիները պարտադիր ներկայացնում են եկամուտների հայտարարագրերը ԱՄՆ եկամուտների կառավարման ծառայություն։ Փոխարենը օգտվում են վարկային որոշ տեսակներից, պետությունից հետ ստանում գերավճարներ։ ԱՄՆ-ում գործում է հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային տարբերակը։ Հայտարարագրում ներկայացվում են տեղեկություններ հետևյալի մասին՝ աշխատավարձի չափ, եկամուտներ՝ շահաբաժիններից, ալիմենտից, լրացվում են նաև տարվա ծախսումները։  ԱՄՆ եկամուտների կառավարման ծառայությունում անվճար օգնում են քաղաքացուն լրացնել հայտարարագիրը։ Ո՞վ է ճիշտ, ո՞վ կեղծ տվյալ ներառել հայտարարագրում, ամեն տարի ստուգվում է պատահականության սկզբունքով։ Ժամկետից ուժ, կեղծ տվյալներ ներկայացնողները, հարկեր չվճարողները պատժվում են ընդհուպ մինչև ազատազրկման։ Տարեկան միջինում 135 անձ է ազատազրկվում՝ 38 ամիս ժամանակով։

Իսկ ահա Մեծ Բրիտանիայում սահմանված ժամկետից ուշ հայտարարագիր ներկայացնողը տուգանվում է 100 ֆունտով։

Շվեդիայում, Ֆինլանդիայում, Էստոնիայում, Սլովենիայում գործում է գրեթե նույնատիպ համակարգ՝ քաղաքացու հայտարարագիրը լրացնում է հարկային մարմինը, այն ուղարկում հասցեատիրոջը։ Վերջինս պարտավոր է ստուգել, շտկել թերությունները ու վերադարձնել պետությանը։ Գործում է էլէկտրոնային համակարգ։ Սլովենիայում հայտարարագիրը կարող է ներկայացնել նաև ֆիզիկական անձը, սակայն փորձը ցույց է տվել, որ պետական մարմինն ավելի արագ է գործը գլուխ բերում՝ միջինում 29 րոպե։ Էստոնիայում հայտարարագիր չեն ներկայացնում 2160 եվրոյից պակաս եկամուտ ունեցող քաղաքացիները։

Հայաստանի անդամակցած ԵՏՄ-ի երկրներում ֆիզիկական անձանց եկամուտների ու գույքի հայտարարագրման համակարգերը թերի են զարգացած։ Հիմնական հայտարարատուները բարձրաստիճան պաշտոնյաներն են։ Բելառուսում, օրինակ՝ հայտարարագրվում է անձի գույքը, բայց ոչ՝ եկամուտները։ Ռուսաստանում ֆիզիկական անձը հայտարարագիր է ներկայացնում, եթե շահումով խաղերում հաղթել է կամ անշարժ գույք է նվիրատվություն ստացել։ Արևմտյան մոդելին փոքր-ինչ մոտ է ղազախական օրենսդրությունը։ Այս երկրում ևս գույքի, եկամուտների, ակտիվների, պարտավորությունների, եկամտահարկի մասին հայտարարագիր ֆիզիկական անձը ներկայացնում է տարին մեկ անգամ։ Որպեսզի հարկատուն շահագրգիռ լինի հայտարարագիրը ճիշտ լրացնել, պետությունները կիրառում են նվազեցումներ հարկման ենթակա ծախսերից, վերադարձվում են գերավճարներ։ Ի վերջո, այս գործիքը կոռուպցիայի դեմ պայքարը դարձնում է մի քանի անգամ էֆեկտիվ։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի խոսքով՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և այլ օրենքներ, ինչպես ասենք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման», «Բանկային գաղտնիքի» մասին, Հայաստանում գործելու են ապօրինի հարստություն կուտակածների դեմ, և բնական է նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների դիմադրությունը և այն պնդումները, թե սա մարդկանց գրպանը մտնելու ձև է։

«Դա անհեթեթություն է, ի՞նչ է նշանակում՝ մտնում են քաղաքացիների գրպանը։ Դա տրիվիալ, խոհանոցային մակարդակի զրույց է ընդամենը։ Քաղաքացին նախ հարկատու է, և նա, բնականաբար, պետք է օրենքով չափով հարկերը վճարի։ Մարդիկ մտահոգ են և տարատեսակ փաստեր ու փաստարկներ են մեջբերում, որպեսզի հնարավորինս հետաձգեն, խափանեն, կասեցնեն, մինչև իրենց՝ ապօրինի ճանապարհով ստեղծած հարստությունը փորձեն իրացնել։ Անզեն աչքով դա տեսանելի է»,- ասաց Ատոմ Մարգարյանը։

Տնտեսագետը պնդում է՝ թափանցիկությունից զատ, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրելը կզսպի կոռուպցիան, մարդկանց կուտակած հարստությունը կդարձնի օրինական։ Մեկ ուրիշ տնտեսագետ՝ Կարլեն Խաչատրյանը, թեև կարծում է՝ Հայաստանը, վաղ թե ուշ, անցնելու է այս համակարգին, սակայն, ըստ նրա, դեռ ժամանակը չէ:

«Էս պահին թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական վիճակը երկրում հնարավորություն չի տալիս նման կոշտ կարգավորումների գնալ։ Էսօր մեր հասարակությունը դեռևս պատրաստ չի, չունի էն ֆինանսական գրագիտության, պարտաճանաչության մակարդակը, որ կարողանա ինքնուրույնաբար հայտարարագրերը լրացնել և ներկայացնել։ Կոշտ հարկային գործիքների ներմուծումը միարժեքորեն ոչ էֆեկտիվ է և չի կարող բերել սոցիալական խնդիրների լուծման, ընդհակառակը՝ նման քաղաքականությամբ ավելի ենք սրում ծանր սոցիալական վիճակը»,- կարծում է Կարլեն Խաչատրյանը։

Հայաստանում որպես մոդել քննարկվում է հայտարարագիր ներկայացրած անձանց որոշակի բոնուսներ՝ սոցիալական կրեդիտներ տալու գաղափարը՝ հիփոթեքային վարկի սպասարկման, կրթության, առողջապահության ոլորտներում, ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ իսկ թե ի՞նչ չափով, ի՞նչ մեխանիզմով, դեռ պարզ չէ․ «Երբ որ դու քո առողջությունը ապահովագրում ես կամ քո երեխայի կրթության ծախսերը իրականացնում ես, դու սրանով նաև հայտարարագրում ես քո կատարած ծախսերը, և այո, սա բերում է նրան, որ հարաբերությունները երկու սուբյեկտների մեջ ավելի թափանցիկ է դարձնում և նվազեցնում է ստվերային շրջանառությունը»։

Ըստ պատգամավորի, աներկբա է՝ այսօր մասնավոր հատվածում աշխատող քաղաքացին պետական համակարգում աշխատանքի հավակնություն պետք է ունենա, եթե եկամուտների պատմությունը թափանցիկ է հանրության առաջ։ Արտակ Մանուկյանը քաղաքացիներին հորդորում է սա չշփոթել նոր հարկատեսակի հետ, ընդամենը եկամուտներն են դառնում թափանցիկ․ «Դուք չեք գտնի մի զարգացած երկիր, որտեղ չկա ֆիզիկական անձանց եկամուտների  հայտարարագրման մեխանիզմ։ Սա հենց արժեքային, համակարգային, ինչու չէ՝ ժողովրդավարության ցուցիչ է, որով ֆիզիկական անձինք հաշվետվողականության և թափանցիկության ստանդարտներ են սահմանում»։

Թե երբ Հայաստանում իրականություն կդառնա ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրումը, հստակ ժամկետ պաշտոնյաները չեն նշում։ Այսօր ընթացքի մեջ են հարկային համակարգի և եկամուտների հայտարարագրման ոլորտի օրենսդրական մշակումները։

Ռոբերտ Անանյան