Կարանտինի թուլացում ՀՀ-ում՝ կորոնավիրուսի ամենաբարձր ցուցանիշի պայմաններում․ի՞նչ պատկեր է արտերկրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
Բոլորը

Մայիսի 4-ը Հայաստանում կարանտինային սահմանափակումների թուլացման առաջին օրն է։ Սա նշանակում է, որ այսօրվանից կարելի է տանից դուրս գալ առանց տեղաշարժման թերթիկի, կարելի է ազատ զբոսնել, հանդիպել ընկերներին ու բարեկամներին, և անգամ գնալ բացօթյա սրճարան։ Եվ սա այն դեպքում, երբ վերջին օրերին կորոնավիրուսի տարածումը Հայաստանում ամենաբարձր ցուցանիշներն է գրանցել՝ օրական 100-ից ավելի նոր վարակակրով և վերջին 7 օրում 11 մահվան դեպքով։

Արդյոք նման պայմաններում կարանտինի թուլացումը լավագույն լուծումն էր։ Ի՞նչ է սպասում Հայաստանին, որտեղ նույնիսկ կարանտինի ժամանակ փողոցում կարելի էր հանդիպել բազմաթիվ քաղաքացիների, որոնցից շատերն առանց դիմակի կամ ձեռնոցի էին, որոշ մասն էլ, նույնիսկ, կորոնավիրուսի գոյությունը կասկածի տակ դնող թերահավատությամբ։

Առողջապահության նախարարը, թեպետ հույս է հայտնում, որ ամեն բան լավ կլինի, բայց նաև ասում է․ անխուսափելի վատ սցենարներ կարող ենք ունենալ․ «Եթե չկարողանանք պահել կանոնները, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ, օրինակ, Հայաստանում, հնարավոր է, վարակված լինի 500 հազար քաղաքացի, տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներով ու հազարավոր մահերով։ Այդ սցենարն այդքան էլ անհավանական չի, շատ հավանական սցենար է, և տարբեր երկրներում եղել է»։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանում անգամ կրկնակի վարակման դեպքեր են գրանցվել, երբ դուրսգրումից 2 շաբաթ անց, քաղաքացու մոտ կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այսպիսով, կորոնավիրուսի 2507 հաստատված դեպք և 39 մահ ունեցող Հայաստանում վարակի հետագա բռնկումն այսուհետ կախված է միայն քաղաքացիների անձնական պատասխանատվությունից։ Այն քաղաքացիների՝ որոնց մի մասը նույնիսկ կարանտինի ժամանակ այս ամենին լուրջ չէր վերաբերվում։

Իսկ ի՞նչ է կատարվում այլ երկրներում։ Որտե՞ղ են կարանտինը թուլացնում և որտեղ դեռ խուսափում նման կտրուկ քայլի դիմելուց։

Օրինակ՝ հարևան Վրաստանը, որը տարածաշրջանում կորոնավիրուսային ամենաբարվոք դրությունն ունեցող երկիրն է՝ Հայաստանից անհամեմատ ավելի քիչ՝ 593 հաստատված դեպքով և 9 մահվան ելքով, մայրաքաղաք Թբիլիսում և հարակից Ռուսթավի քաղաքում դեռ չի վերացրել ո՛չ կարանտինը, ո՛չ էլ պարետային ժամը։ Վրաստանում վաղվանից կվերացվեն միայն Քութայիսի և Բաթումի քաղաքների մուտքի և ելքի սահմանափակումները։ Վարչապետ Գեորգի Գախարիան հույս է հայտնել, որ սահմանափակումներն այս շաբաթվա ավարտին կհանվեն։ Հայաստանից 575-ով պակաս վարակման և 14-ով պակաս մահվան դեպք գրանցած Ադրբեջանում կարանտինը, թուլացնելու փոխարեն, դարձրել են մասնակի և երկարաձգել մինչև մայիսի 31-ը։

Մայրաքաղաք Բաքվում և մի քանի այլ շրջաններում հաջորդ շաբաթվանից կբացվեն միայն որոշ խանութներ ու գեղեցկության սրահներ։ Հաջորդաբար՝ քիչ-քիչ կսկսեն մեղմել նաև կարանտինային սահմանափակումները։

Իտալիայում, որտեղ համազգային կարանտին հայտարարվեց մարտի 9-ին, երբ մահացություների թիվը դեռ 724 էր, մոտ 2 ամսում 28 հազարից ավելի մահ գրանցվեց։ Ստացվում է՝ Իտալիայում ինչպես վարակման, այնպես էլ մահվան դեպքերի ռեկորդային բարձր ցուցանիշները գրանցվեցին հենց այն ընթացքում, երբ բոլորը տանն էին և բաց էին միայն սուպերմարկետներն ու դեղատները։ Այսօր արդեն՝ երկրում կարանտինի թուլացման առաջին օրն է, սակայն դրան զուգահեռ մահացությունների քանակը, կարանտինի 2 ամիսների համեմատ, բավականին նվազել է, ինչն էլ երկրի կառավարությանը թույլ է տվել նման մեղմացումների գնալ։ Օրինակ՝ վերջին 1 շաբաթում Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածները 3684-ով գերազանցել են նոր վարակվածներին և 10 հազարով գերազանցել մահվան դեպքերին։

Այսպիսով, զարմանալի չէ, որ Եվրոպայում ամենաերկար կարանտին հայտարարած երկիրն այսօր մեղմացումներ է հայտարարում։ Ամեն դեպքում՝ այնտեղ որոշ խանութներ առայժմ փակ կմնան, իսկ բարերն ու ռեստորաններն իրենց դռները կբացեն հունիսին։

Կորոնավիրուսի հաստատված դեպքերով 2-րդ տեղում գտնվող Իսպանիայում վերջին 24 ժամում 164 մահ է գրանցվել։ Եվ չնայած նրան, որ վերջին մեկ շաբաթում այնտեղ ապաքինման դեպքերը գերազանցել են վարակման և մահվան դեպքերին, երկրում կարանտինը դեռ ամբողջությամբ չեն թուլացնում։ Մարտի 15-ից կարանտինի մեջ գտնվող Իսպանիայում քաղաքացիներին առայժմ տանից դուրս գալ թույլատրում են միայն կարճատև զբոսանքի ու մարզանքի նպատակով։ Այնտեղ այսօրվանից աշխատանքը վերսկսում է բիզնեսի միայն մի քանի տեսակ, այդ թվում, օրինակ՝ վարսավիրանոցները, որոնք սպասարկելու են բացառապես նախօրոք գրանցում ունեցող հաճախորդներին։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն անգամ հայտարարել է, որ մտադրություն կա երկրում արտակարգ դրությունը մինչև մայիսի 24-ը երկարաձգել։ Դե իսկ կորոնավիրուսի ամենամեծաթիվ դեպքերը գրանցած Միացյալ Նահանգներում, որտեղ օրական մինչև 30 հազար նոր վարակակիր է հայտնաբերվում, նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում մինչև 100 հազար քաղաքացու մահ է ակնկալում։ Նա նաև վստահ է, որ մինչև 2020-ի ավարտն իր երկրում կորոնավիրուսի պատվաստանյութ կգտնեն։ Թերևս դա է պատճառը, որ ԱՄՆ որոշ նահանգներ այս օրերին քիչ-քիչ թուլացնում են կարանտինը։

Կորոնավիրուսով վարակման 186 հազարից ավելի դեպք ունեցող Մեծ Բրիտանիայում թեև վերջին օրերին ինչպես վարակման, այնպես էլ մահացության դեպքերի նվազում է նկատվում, կարանտինի թուլացումից դեռ խուսափում են։ Վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ դա կարող է բռնկման երկրորդ ալիքի հանգեցնել։

Գերմանիայում, որտեղ 165 հազարից ավելի հաստատված դեպք կա, կարանտինի թուլացման հարցում մանրակրկիտ ու զգուշավոր մոտեցում են ցուցաբերում։ Կանցլեր Անգելա Մերկելի խոսքով՝ այժմ երկիրն «ամենաբարակ սառույցի վրա է գտնվում»։ Գերմանիայում այսօր բացվում են խաղահրապարակները, թանգարաններն ու եկեղեցիները, վարսավիրանոցներն ու որոշ դպրոցներ։ Այս քայլին երկրում գնում են միայն այն պատճառով, որ վերջին օրերին ինչպես վարակման, այնպես էլ մահացության դեպքերն էականորեն նվազել են, իսկ ապաքինվածների թիվը, դրան զուգահեռ, աճել է։ Այսպես, օրինակ, եթե ապրիլի վերջին Գերմանիայում կորոնավիրուսից օրական մահանում էր 150-ից ավելի քաղաքացի, ապա մայիսի սկզբին մահվան դեպքերը նվազել են՝ հասնելով օրական 54-ի։ Գրեթե նույն օրինաչափությամբ երկրում նվազել է նաև վարակման նոր դեպքերի թիվը։ Եթե ապրիլի վերջին Գերմանիայում օրական գրանցվող նոր դեպքերը հազարից ավելի էին, ապա մայիսի սկզբին դրանք 900-ի էլ չեն հասնում։ Կորոնավիրուսի գեթե 15 հազար դեպք արձանագրած Ճապոնիան կարանտինը չի պատրաստվում թուլացնել։

Հակառակը՝ Ճապոնիայում մտադիր են արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 31-ը, քանի որ մեկ օրում գրանցված նոր դեպքերն ու մահերը վերջին մեկ շաբաթում սկսել են աճել։

Հայաստանից էլ քիչ վարակման ու մահվան դեպք ունեցող Նոր Զելանդիան ևս չի շտապում մեղմել կարանտինը։ Երկրում, որտեղ 1487 հաստատված դեպք, 20 մահ և վերջին 24 ժամում 0 նոր դեպք է գրանցվել, սահմանափակումների թուլացման մասին դեռ մտածում են։ Հնարավոր է՝ մյուս շաբաթվանից սկսեն քայլեր ձեռնարկել։

168 հազարից ավելի հաստատված դեպք ունեցող Ֆրանսիայում, թեպետ վերջին շաբաթում վարակման նոր դեպքերը նվազման միտում են գրանցել, իսկ մահվան դեպքերը՝ էականորեն նվազել, կարանտինի մեղմացումները սկսելու են Հայաստանից մեկ շաբաթ ուշ՝ մայիսի 11-ից։ Ապրիլի վերջին, օրինակ, Ֆրանսիայում օրական մահանում էր 400-ից ավելի քաղաքացի, մինչդեռ մայիսի սկզբին՝ մահվան օրական դեպքերը նվազել են՝ հասնելով 166-ի՝ մայիսի 2-ին և 135-ի՝ մայիսի 3-ին։

Այսպիսով, աշխարհում արդեն 249 հազարից ավելի մարդու կյանք խլած կորոնավիրուսի հայկական տարածումն այսօրվանից միայն քաղաքացիների ձեռքում է։ Մնում է հուսալ, որ վիրուսը, որով մինչ օրս վարակվածների թիվն ավելի շատ է, քան Հայաստանի ամբողջ բնակչությունը, շուտով կթուլացնի տարածման տեմպերը և ավելի կոշտ սահմանափակումների առիթ չի տա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան