Այս տարի այցելուների մեծ հոսքի ակնկալիք ունեցող Գյումրիի թանգարանները խնդիրների առաջ են կանգնել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

22.05.2026 | 10:51
Սևան-Ծափաթաղ ճանապարհին 22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ 21-ամյա վարորդը ձերբակալվել է
22.05.2026 | 10:40
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 5000 զինվորականի կուղարկի Լեհաստան
22.05.2026 | 10:31
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած «դիրք հանձնելու» տեսանյութի գործով կա քրեական վարույթ․ ՔԿ
22.05.2026 | 10:30
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ-15 ԵԱ-ում
22.05.2026 | 10:21
Այդ տեսանյութի անձինք 2024-ից ՀՀ-ում չեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:17
ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային ավելի քան 100 մլն դոլարի Hawk-երի վաճառքը
22.05.2026 | 10:09
Ռոնալդուի դուբլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ Սաուդյան Արաբիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:00
Ինչի՞ Ուկրաինայի նախագահը չպիտի գար Հայաստան, ՌԴ նախագահը քա՞նի, անգամ ա գնացել Ադրբեջան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:49
Էսօր էլ լրտեսներ կան, որ չգիտեն՝ գիտենք. որ պահին ճիշտ համարենք, կգործենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:39
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 09:26
Հիմար հոլովակ են սարքել, որպեսզի հարցը ներմուծեն օրակարգ. Փաշինյանը՝ 300 000 ադրբեջանցիների խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:13
Գազի գնի հետ կապված հստակ պայմանավորվածության ենք եկել, պետք է պահել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 08:56
Սուտ է, Google-ի գոյութան ողջ ընթացքում Տիգրանաշենի անունն այդպես է եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 08:47
ԱԱԾ-ն մտել է «Մայր Հայաստան»-ի գրասենյակ և փորձել ձերբակալել Անդրանիկ Թևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 08:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանում արտակարգ դրության պայմաններում մշակութային կառույցները ևս չեն գործում։ Բացառություն չեն նաև Գյումրու թանգարանները: Նախորդ տարի Գյումրիում աննախադեպ զբոսաշրջային բում էր, ինչի արդյունքում թանգարաններն ունեցան մեծ թվով այցելուներ, նույնիսկ մուտքերի մոտ հերթեր էին գոյանում։

Այժմ թանգարանները հայտնվել են բարդ իրավիճակում, այս տարի տուրիստական մեծ հոսքերի ակնկալիք չունեն։ Այս օրերին էլ մշակութային օջախները հիմնականում առցանց են աշխատում։

Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը, օրինակ, ֆեյսբուքյան էջում պարբերաբար վիկտորինաներ է անցկացնում, ներկայացնում Շիրազի տարբեր բանաստեղծությունները, նաև հետաքրքիր դրվագներ գրողի կյանքից։ Factor.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Արա Պապանյանը նշեց, որ աշխատում են առցանց, քանի որ այլ տարբերակ չունեն, ստեղծված իրավիճակում էլ, չնայած վճարվում են աշխատակիցների աշխատավարձերը, սակայն ֆինանսական վնասներ են կրում։

«Թանգարանը համայնքային սեփականություն է, համայնքն է վնաս կրում, թանգարանների վնասը ևս մեծ է, որովհետև մենք չկարողանա իրականացնել այն նպատակները, որ ունեինք: Ուզում էինք, որ զբոսաշրջությունը զարգանա, ավելի գրավիչ դառնա, հիմա նախատեսվածը չենք կարողանալու անել։ Բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ քաղաքապետարանը 1 մլն 379 հազար դրամ է հատկացրել, որպեսզի Շիրազի անտիպի 3-րդ հատորը հրատարակենք»,- ասաց Արա Պապանյանը:

Նա հավելեց, որ նախորդ տարի 18.000 այցելու ունեցած թանգարանը, ինչը, ի դեպ, ամենաբարձր ցուցանիշն է Գյումրիի թանգարանների շրջանում, այս տարի հազիվ թե կարողանա կրկնել այդ ցուցանիշը:

«Եթե ամբողջ տարին այսպես ձգվի, այս տարի այցելուների այդ հոսքը չենք  ունենա։ Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ինձ թվում է՝ աշնանը այցելուներ կլինեն, բայց նախկինի պես, ամեն դեպքում, չի լինի»,- ասաց Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրենը։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը ևս առցանց ռեժիմով է աշխատում։ Թանգարանի ֆեսյբուքյան էջում հրապարակվում են հետաքրքիր տեղեկություններ գրողի, թանգարանի ու այն այցելած հայտնի հյուրերի մասին։

«Ինչ-որ մեզանից կախված է՝ անում ենք, որպեսզի կարողանանք թանգարանների նկատմամբ հետաքրքրությունը, աշխուժությունը պահպանել: Տարիներ շարունակ թանգարանային կյանքը մեռած էր, կարծես ակտիվություն էր սկսվել, և հիմա՝ այսպիսի իրավիճակ»,- մեզ հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Կարինե  Վիրաբյանը։

Թանգարանը փակ է, չկան այցելուներ, տոմսերի վաճառք չի իրականացվում, ինչը, բնականաբար, խնդիրներ է ստեղծում:

«Բոլորն աշխատավարձով ապահովված են, պարզապես, երբ ունեինք տոմսերից հավաքագրված գումար, այն թանգարանի վրա էր ծախսվում։ Համայնքապետը թույլատրում էր, որ ինչ կարիք թանգարանն ուներ, գումարը դուրս էր գրվում, տրվում էր մեզ, կարողանում էինք թանգարանի համար օգտակար բան անել։ Բայց հիմա ամբողջ աշխարհում է այդպես, ի՞նչ կարող ենք անել»,- ասաց Կարինե Վիրաբյանը։

Այս թանգարանն էլ նախորդ տարի շուրջ 16.000 այցելու է ունեցել։ Կարինե Վիրաբյանը նույնպես կարծում է, որ այս տարի այցելուների մեծ թիվ չեն ունենա։

«Կարծում եմ, եթե անգամ արտակարգ իրավիճակն անցնի, անցյալ տարվա նման այցելուների քանակ չենք կարողանա ապահովել, քանի որ զբոսաշրջությունն այս տարի չի զարգանա։ Այս խնդիրը կա ամբողջ աշխարհում։ Դպրոցների մասով ևս չգիտեմ՝ արդյո՞ք կլինի այնպիսի ժամանակահատված, որ երեխաները կարողանան նորից դպրոց գնալ, հետո էլ ցանկանան այցելություններ կազմակերպել թանգարաններ»,- նշեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենը։

Էմմա Չոբանյան