Եվրոպական խորհրդարանը հյուրընկալել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Եվրոպական խորհրդարանում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որը կազմակերպել են ԵՄ-ում Հայաստանի ու Ուկրաինայի ներկայացուցչությունները, իսկ Եվրախորհրդարանում այն հյուրընկալել է Չեխիան ներկայացնող պատգամավոր Մարկետա Գրեգորովան։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գրեգորովան նշեց, որ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի  և արևելյան հարևանների համար Փարաջանովը նշանակալի անուն է։ «Հաճախ, երբ խոսքը գնում է անվտանգության մասին, մենք կենտրոնանում ենք սահմանների վրա։ Մինչդեռ սա լավ առիթ է հիշելու նաև մշակութային ժառանգության ու դրա պահպանման կարևորության մասին», – ասաց  Գրեգորովան։

Բելգիայում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր ելույթում խորին շնորհակալություն հայտնեց «Կանաչների» խմբակցությանն ու չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովային ցուցահանդեսը հյուրընկալելու համար։ Դեսպանն իր խոսքում նշեց, որ ցուցադրված եզակի նմուշները լայն հանրությանը շատ հայտնի չեն։ Նա նաև երախտագիտություն հայտնեց Երևանում Փարաջանովի տուն-թանգարանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ նմուշները տրամադրելու համար։

Տիգրան Բալայանը շեշտեց, որ Հայաստանի նախաձեռնությամբ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի

Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ու հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում։

Ուկրաինայի ներկայացուցչության ղեկավար Վսեվոլոդ Չենցովի անունից ելույթ ունեցավ փոխդեսպան Օքսանա Դիակունը։ Իր ելույթում նա ևս երախտիքի խոսքեր փոխանցեց համատեղ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար և հիշեցրեց, որ մեր օրերում, երբ մշակութային ժառանգությունները ևս վտանգված են, պետք է առավել քան ընդգծել արվեստի միավորող ուժը։

Եվրոպական խորհրդարանի անձնակազմն ու այցելուներն առիթ կունենան առաջիկա օրերին վայելել Սերգեյ Փարաջանովի հատընտիր գործերը։ Ցուցահանդեսն օրեր առաջ ներկայացվել էր նաև Բելգիայի ներկայացուցիչների պալատում։