Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց խոստացված վեթինգից․ «խամաճիկային դատական համակարգը» կմնա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

2019 թվականի մայիսի 19-ին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտնված երկու գրառում իսկական իրարանցում առաջացրին։ Վարչապետը խոստանում էր հաջորդ օրը հայտարարել հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի մեկնարկը, և ակնկալում համաժողովրդական աջակցություն։ Երկրորդ գրառումը դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու անհրաժեշտության մասին էր։ Իսկ քիչ անց ուղիղ եթերում վարչապետը քաղաքացիներին դիմեց մինչ այդ չլսված, անսովոր մի կոչով․ «Վաղը 8։30-ից արգելափակվում ենք հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը, ոչ ոք ներս չի մտնում»։

Դատավորներից որոշները փորձեր արեցին, բայց դատարաններ ներս մտնել չհաջողվեց։ Մայիսի 20-ին հարյուրավոր քաղաքացիներ արգելափակել էին Հայաստանի գրեթե բոլոր դատարանների ելումուտը։ Ուղիղ 12։00-ին կառավարությունում վարչապետի շուրջ էին խմբված հանրապետության գլխավոր պաշտոնյաները՝ լսելու էին եկել հայկական հեղափոխության երկրորդ փուլի վարչապետի պատկերացումը․ «Մեր ուզածը ոչ թե մի նոր խամաճիկային դատական համակարգ ունենալն է, այլ իրապես անկախ, իրապես օբյեկտիվ, իրապես իրավունքի գերակայության վրա հիմնված դատական համակարգ, որը համապատասխանում է քաղաքակիրթ աշխարհի առաջատար չափանիշներին»:

Նիկոլ Փաշինյանի գնահատականները խիստ էին՝ «Դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, սա նշանակում է չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը»։ Ապա նա առաջարկեց դատական համակարգում վեթինգ անցկացնելու ծրագիր․

«Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ ու օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին»։

Մեկ տարի անց, սակայն, պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը իրականություն չեն դառնալու և վեթինգ, որպես այդպիսին, տեղի չի ունենալու։ ՄԻԵԴ որոշումներով ակնհայտ անօրինական վճիռներ կայացրած դատավորները կմնան իրենց տեղերում, կոռումպացված և հանրության վստահությունը չունեցող դատավորներն այդպես էլ հրաժարական չեն տա,  ինչպես վարչապետն էր խոստանում, իսկ դատավորների քաղաքական կապերի, ծագումնաբանության, քրեական ենթամշակույթին հարելու մասին քաղաքացիներն այդպես էլ ոչինչ չեն իմանա։ Մարտի 25-ին խորհրդարանի ընդունած օրենսդրական փաթեթը բովանդակությամբ էականորեն տարբերվում է Փաշինյանի խոստումից։ Մայիսի 20-ի ելույթից հատուկենտ կետեր են ընդունվել ու կյանքի կկոչվեն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսումնասիրի դատավորների գույքի, եկամուտի և շահերի հայտարարագրերը՝ այն գործարքներն ու եկամուտները, որ արձանագրվել են 2017 թվականից հետո միայն։ Բացի այդ, բարեվարքության ստուգում կանցնեն միայն դատավորի թեկնածուները։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը պարզաբանում է՝ մարտի 25-ի փաթեթը, որպես այդպիսին, դատավորների վեթինգ չի ենթադրում։ Արդարադատության նախարարությունից էլ տեղեկացանք՝ վեթինգ ենթադրող այլ նախագիծ չի մշակվում: «Վեթինգի բովանդակային բաղադրատարրերը այդ օրենքի նախագծով չեն արտացոլվում։ Բարեվարքության ստուգումը վերաբերում է միայն դատավորների թեկնածուներին, գործող դատավորների վերաբերյալ դատավորների բարեվարքության ստուգումը վերաբերելի չէ։ Հիմա մենք, եթե վեթինգը ավելի իմաստային, բովանդակային առումով ներկայացնենք, ավելի լայն գործողություն, որը ներառում է նաև պաշտոնատար անձի ամբողջ մասնագիտական գործունեության ընթացքում դրսևորած վարքագիծ, գնահատական և այլն, այդ նախագծով հանձնաժողովի համար լիազորություն սահմանված չէ»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ խոստացված վեթինգը չիրականացնելը նշանակում է, որ կառավարությունը հրաժարվում է հրապարակայնորեն ստանձնած պարտավորություններից, այն է՝ հեղափոխությունից հետո սոցիալական արդարության վերականգման գաղափարից․ «Ամենահիմնական գաղափարը, որ պետք է վերականգնվեր դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, որ վերականգնվել էր ԱԺ-ի, կառավարության նկատմամբ՝ արդար և ազատ ընտրություններից հետո, չի վերականգնվելու դատական իշխանության նկամամբ։ Դա անխուսափելիորեն հանգեցնելու է նաև թե՛ ԱԺ-ի, թե՛ կառավարության նկատմամբ հանրային վստահության նվազեցման։ Վեթինգից հրաժարվելը բավական հիմնարար և բացասական ազդեցություն է ունենալու մեր հետագա զարգացման վրա։ Առանց դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ձևավորման և իրապես դատական իշխանության անկախության ապահովման, որևէ ժողովրդավարական զարգացում ՀՀ-ում հնարավոր չի լինելու»։

Դատական համակարգի վեթինգից հրաժարումը, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ, ևս մեկ հետընթաց է հեղափոխության արժեքներից։ Փոխանակ դատավորները, դատախազներն ու քննիչները կատարած հանցագործությունների համար պատասխան տային, ստացվել է այնպես, որ հեղափոխությունից հետո նրանք արտոնյալ կարգավիճակում են հայտնվել։

«Այս թավշյա հեղափոխությունը հենց իրենց հանցագործությունները ներելու համար էր, շատ եմ ցավում։ Կարծում եմ, որ այս խառը իրավիճակից հետո դրան համարժեք պատասխան պետք է տալ և պատասխանը չի կարող ուշանալ։ Որովհետև հեղափոխությունը չէր արվում դատավորներին ներում շնորհելու համար, հեղափոխությունը կատարվում էր խախտված իրավունքները վերականգնելու համար»,- ասաց իրավապաշտպանը։

Գործող դատավորների գույքի, եկամուտի և շահերի հայտարարագրերի ուսումնասիրությունը, և միայն նոր դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգումը ձևական և ոչինչ չտվող գործիքներ են, և Արթուր Սաքունցի համոզմամբ՝ չեն մաքրելու դատական համակարգը կոռուպցիայից ու արատներից, որոնք այն քաղաքացիների աչքում դարձրել են անվստահելի․ «Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը մնալու է նույն ցածր մակարդակի վրա, դատական իշխանությունը իր ներսում նախկին կոռուպցիոն սխեմաներից չի ձերբազատվելու։ Ամբողջ պատասխանատվությունը կրելու է քաղաքական իշխանությունը՝ հանձին ԱԺ-ի և կառավարության»։

Ի դեմս դատական համակարգ կոչվածի, նախկինում իշխանությունն իր ձեռքին ունեցել է պատժիչ գործիք, որը քաղաքական պատվերներ է կատարել, և ըստ Նինա Կարապետյանցի, վեթինգից հրաժարումը նշանակում է հենց հրաժարում դատական արդար համակարգ կառուցելու գաղափարից․ «Փաստաբանները, իրենց պաշտպանյալներն ամեն անգամ աղոթելու են, որ իրենց գործը չընկնի անբարոյական և անմեղսունակ դատավորների վարույթ, որ սիպված չլինեն բախվել այլանդակ իրավիճակին, որ ստեղծվել էր նախկինում և, կարծես թե, բուռն ծափահարություններով ընդունվում է նաև հիմա։ Շատ շատ եմ ցավում։ Դատական համակարգի փոփոխության դեպքում բազմաթիվ խնդիրներ իրենք իրենցով լուծվելու էին, և ամեն անգամ մարդիկ չէին գնալու կառավարության շենքի առաջ ու վարչապետին կանչեին ներքև, այլ դիմելու էին դատարան ու ստանային իրենց հարցի պատասխանը։ Հիմա ստեղծվեց իրավիճակ, որ կինոյի լավ տղեն նորից լինելու է Նիկոլ Փաշինյանը կամ ցանկացած մեկը։ Բայց էսպես չի կարող մնալ: Հեղափոխությունն իր տրամաբանական ավարտին պիտի հասնի՝ «Նիկոլ Փաշինյանով, իմքայլականներով, թե առանց իրենց, հեղափոխություն պիտի լինի ու դատական համակարգը պիտի փոխվի»։

Քաղաքացիների հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանից վեթինգի ճակատագրով էր հետաքրքրվել մի քաղաքացի։ Ի պատասխան վարչապետն ասել էր, թե այն, ինչ վեթինգ են անվանում, Դատական օրենսգրքի փոփոխություններով ընդունվել են ԱԺ-ում, և նախագահի կողմից ստորագրվելուց հետո կսկսվի պրոցես։ Սա, ըստ Փաշինյանի, կլինի դատական համակարգի բարեփոխումների մի նոր շատ կարևոր փուլ։

Ռոբերտ Անանյան