Հակաճգնաժամային 150 մլրդ դրամի օգտագործումը պետք է լինի նպատակային, արդյունավետ և խնայողաբար

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020թ. մարտի 19-ի նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը մի քանի որոշում ընդունեց, որոնցով փոփոխությունների ենթարկեց 2019թ. դեկտեմբերի 26-ի իր 1919-Ն որոշումը: Դա նշանակում է փոփոխություն ՀՀ պետական բյուջեում: Բուռն քննարկումներից հետո 20-րդ հարցը, որը նույնպես վերաբաշխում էր նախատեսում, հանվեց օրակարգից:

Նախկինում մի քանի անգամ անդրադարձել եմ պետական բյուջեում «վերաբաշխումների» խնդրին: Բյուջեն քարին գրված սեպագիր արձանագրություն չի և իհարկե ժամանակ առ ժամանակ դրանում կարելի է և պետք է փոփոխություններ կատարել: 2018թ. նոյեմբերի 29-ին նշել էի որ վերջին տարիներին կտրուկ ավելացել է փոփոխությունների քանակը, իսկ 2019թ. հունվարի 15-ին արձանագրել էի, որ բյուջեում փոփոխությունների առաջարկություններով հանդես են գալիս գրեթե բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները: Դա արժեզրկում է բյուջեի կազմման գործընթացը: Կարիք չկա լրացուցիչ ժամանակ և եռանդ ներդնել որակյալ փաստաթուղթ մշակելու համար, եթե հետագայում այն կարելի է ցանկացած ժամանակ փոփոխության ենթարկել:

Պետական բյուջեն կազմելիս և կատարելիս պետական մարմինները պետք է առաջնորդվեն միջոցների նպատակային, արդյունավետ և խնայողական պլանավորման և օգտագործման սկզբունքներով: Կրկնում եմ, նպատակային, արդյունավետ և խնայողականը վերաբերվում է ոչ միայն բյուջեի կատարմանը, այլ նաև կազմմանը:

2020թ. մարտի 19-ի նիստի քննարկումից ուշադրության էր արժանի այն հանգամանքը, որ վարչապետը ենթադրում էր, որ պետական բյուջեում, որի կատարման սկզբից դեռ երեք ամիս էլ չի անցել, պետք է խնայողությունների հնարավորություն ստեղծված լիներ: Եթե այդպես է, դա նշանակում է, որ Ազգային ժողովի կողմից մոտավորապես երեք ամիս առաջ հաստատված բյուջեում, որոշակի ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերման համար ավել միջոցներ են պլանավորվել, քան անհրաժեշտ է: Այսինքն չի ապահովվել պետական բյուջեի խնայողական պլանավորման սկզբունքը:  Սա այն է, ինչի մասին նշել եմ վերևում. ինչո՞ւ պլանավորման ժամանակ մտածել խնայողության մասին, եթե հետո կարել է ցանկացած պահի վերաբաշխում կատարել:

Այս մոտեցումը նշանակում է, որ խնդիրներ գոյություն ունեն նաև միջոցների հատկացման նպատակայնության և արդյունավետության հետ: Երեք ամիս առաջ, 2019թ. դեկտեմբերի 6-ին ԱԺ-ն ընդունել է 2020թ. պետական բյուջեի մասին օրենքը: Եթե ՀՀ պետական բյուջեն ծրագրային է, ապա միջոցները հատկացվել են կոնկրետ նպատակների հասնելու համար: Եթե վարչապետն ակնկալում է, որ պետական մարմինը երեք ամիս հետո կարող է վերաբաշխում կատարել պետական բյուջեում, ապա նշանակում է, որ նա մտածում է, որ այդ նպատակին կարելի է հասնել նաև ավելի քիչ հատկացումներով: Այսինքն պլանավորման ժամանակ անտեսվել է արդյունավետության սկզբունքը: Վերջապես, եթե ենթադրենք, որ հատկացումը կատարելիս պետական մարմինը առաջնորդվել է նպատակայնության և արդյունավետության սկզբունքներով, այսինքն հատկացված միջոցներով պետական մարմինը կոնկրետ նպատակի պետք է հասներ, ապա տվյալ ծրագրից միջոցներն այլ ծրագիր ուղղելը նշանակում է, որ պետական բյուջեի մասին օրենքով սահմանված նպատակն այլևս անհասանելի է: Արդյոք դա նշանակում է, որ պետական բյուջեով սահմանված այդ նպատակը, որի համար օրենսդիրը միջոցներ է հատկացրել կառավարությանը, այլևս կարևոր չի:

Պետական բյուջեում վերաբաշխումների կատարումն անխուսափելի է: Ցանկացած ծրագիր ենթակա է փոփոխման: Դրանց այն մասը, որը չի նախատեսում ՀՀ կառավարության կողմից սահմանված նպատակի փոփոխություն և վերաբաշխում է նախատեսում նախարարության կամ գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերի միջև, պետք է կատարվի նախարարության և գերատեսչության կողմից և չպետք է դառնա կառավարության քննարկման առարկա: Սակայն ՀՀ կառավարությունը պետք է հստակ պատկերացում ունենա, թե արդյոք պետական բյուջեում կատարվող փոփոխությունը փոփոխության է ենթարկում նաև սահմանված նպատակները և դրանք բնութագրող ցուցանիշները: Թե՞ կառավարության կարծիքով նպատակներին հասնելը կապված չէ ֆինանսական հատկացումների մեծության հետ:

Կարելի է ենթադրել, որ վերաբաշխումների միջոցով ՀՀ կառավարությունը վերացնում է «անարդյունավետությունները»: Ի՞նչ երաշխիք ունենք, որ տարվա ընթացքում կառավարությունը գտնում և վերացնում է բոլոր անարդյունավետ ծախսերը: Եվ հետո, ինչո՞ւ սկզբում նախատեսել ոչ նպատակային, ոչ արդյունավետ, ոչ խնայողական ծախսերի ֆինանսավորում, հետո տարվա ընթացքում վերաբաշխումների միջոցով բյուջեն դարձնել նպատակային, արդյունավետ և խնայողական:

2020թ. մարտի 19-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ գործնականում այս թեմային ամեն շաբաթ անդրադառնում են: Համաձայն կիրառվող տրամաբանության, եթե տարվա վերջում պարզվի, որ կառավարությունը խնայել է 10 մլրդ դրամ, իսկ այսօր կան ֆինանսավորում պահանջող այլ ծրագրեր, որոնք սպասում են ֆինանսավորման, ապա ինչու են նախարարություններն ու գերատեսչությունները միջոցներ ուզում պահուստային ֆոնդից: Քննարկման մասնակիցները կարծես անտեսում են, որ կառավարության կարծիքով ֆինանսավորում պահանջող բոլոր ծրագրերի ցանկը դրանց կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գնահատականով, բյուջեի մուտքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին  ՀՀ կառավարությունը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողով, որը վերջինս հաստատել է օրենքի տեսքով: Արդյոք ՀՀ կառավարությունը ցանկանո՞ւմ է ֆինանսավորել ծրագրեր, որոնք բյուջեի մաս չեն կազմում:

Բյուջեում վերաբաշխումների գործընթացը կանոնակարգում է պահանջում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ պետական բյուջեում վերաբաշխում նախատեսող կառավարության որոշումների մի զգալի մասը նիստերի ժամանակ «չզեկուցվող»-ների թվում են: Սակայն մինչ վերաբաշխումների գործընթացի կանոնակարգումը անհրաժեշտ է բարելավել բյուջեի կազմման գործընթացը և համոզվել, որ նախարարություններն ու գերատեսչությունները բյուջեն պլանավորելիս առաջնորդվում են նպատակայնության, արդյունավետության և խնայողության սկզբունքներով: Նպատակայնությունը, արդյունավետությունը և խնայողությունը ուղենիշ պետք է դառնան նաև հակաճգնաժամային 150 մլրդ դրամի հետ կապված որոշումների դեպքում, որի վերաբերյալ հայտարարեց վարչապետը: Խիստ կարևոր է պետական բյուջեի կազմման և կատարման նկատմամբ վերահսկողության առումով Ազգային ժողովի դերը, որը սակայն  անհրաժեշտ բարձրության վրա դեռ չի գտնվում:

 

Արտակ Քյուրումյան