Սերժ Սարգսյանը մերժվել է նաև Արցախում, թյուր կարծիք կա, որ Քոչարյանին ու նրան լավ են վերաբերվում. Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 04:16
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՆ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Ալիք մեդիայի» հիմնադիր Արսեն Խառատյանի հետ

– Պարո՛ն Խառատյան, հայտնի է, որ Դուք կողմ եք սահմանադրական հանրաքվեի գաղափարին, սակայն ձեր գաղափարական ընդդիմախոսներն այլ կարծիք ունեն: Ասում են, որ գործադիր իշխանությունը պատրաստվում է այս սահմանադրական փոփոխություններով վերցնել նաև դատական իշխանությունը, նրան զրկել անկախությունից: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

– Ընդդիմախոսները պետք է ինձանից լավ իմանան, որովհետև նաև այդ Սահմանադրությունը գրողներից են եղել, որ Սահմանադրական դատարանի անդամների, դատավորների թեկնածուները ներկայացվում են նախագահի, Ազգային ժողովի և դատական խորհրդի կողմից՝ 3-ական անդամ, ուստի, անկախ նրանից, թե վաղը ով կմնա այդ ՍԴ-ից, ով չի մնա, նոր դատավորները պիտի գան այդ սկզբունքով և տրամաբանությամբ: Այսինքն՝ դա չի կարող դառնալ գործադիրի կամ որևէ մեկի ձեռքի գործիք:

– Ասում են՝ Ազգային ժողովն է ընտրելու կամ չընտրելու: Այսինքն՝ ոչ ցանկալի թեկնածուներին կարող է իշխանությունը չընտրել:

– Դե՝ կտեսնենք, թե ինչ կլինի, այդտեղ արդեն ուղիղ ժողովրդավարություն իրականացրած ժողովուրդը, որ մի անգամ 2018-ին հեղափոխություն արեց, հիմա էլ հանրաքվեով վերահաստատելու է իր հանձնառությունը, եթե կտեսնի, որ այնպիսի թեկնածու չեն բերում, որն ընդունելի է, ապա, այո՛, վստահ եմ, որ հենց նույն Ազգային ժողովում կլինեն մարդիկ, որոնք կխոսեն դրա եմ:

– Հիմնական մտահոգությունը՝ բովանդակային մասով… Դուք իսկապե՞ս համոզված եք, որ իշխանությունը, ազատվելով ոչ ցանկալի դատավորներից, չի բերի իր ցանկալի դատավորներին, որոնք քաղաքական ինչ-որ հարցերում չեն դիմադրի:

– Պիտի հասկանանք հետևյալը, որ հարցը ոչ ցանկալի դատավորները չեն: Հարցն այն է, որ այսօր այն մարդիկ, որոնք կան, կաշկանդված են իրենց կողմից կայացված վճիռներով, որոնք մի կողմից եղել են քաղաքականացված՝ ՍԴ-ի պարագայում արդեն ակնհայտ է, ՍԴ ներկայիս կազմը քաղաքականությամբ է զբաղվում, հայտարարություններ են անում, մյուսների պարագայում՝  կոռուպցիոն և այլ սխեմաների մեջ թաթախված դատավորներ ունենք: Նույն վեթինգը դատավորների, որի մասին այդքան խոսում էինք, ՍԴ-ն ԲԴԽ-ի հետ կապված իր վճռով փորձեց կանխել: Տեղի է ունենալու այդ վեթինգը, մարդիկ, որոնք դառնալու են դատավորներ կամ ՍԴ անդամներ, ֆիլտրերի միջով են անցնելու, հանրությունը տեսնելու է՝ այդ մարդիկ ովքեր են, ինչ փորձառություն և անցյալ ունեն, ինչ ճանապարհ են անցել: Այսինքն՝ ես այստեղ տեսնում եմ, որ հանրաքվեից հետո, ՍԴ նոր անդամներ ունենալուց և այդ գործընթացում անգամ, պետք է լինենք առավելագույնս թափանցիկ, բոլորի համար պիտի ընդունելի և հասկանալի լինի, թե ով ինչի համար է գնում այնտեղ:

– Պարո՛ն Խառատյան, Ձեզ համար անձամբ միանշանա՞կ է, որ «Այո»-ն հաղթելու է:

– «Այո»-ի քարոզարշավ կլինի, թե ընդհանրապես վստահության հանրաքվե կլինի, ես չեմ վախենում ասել, որ, այո՛, սա լինելու է հենց իշխանության հանրաքվեն՝ ի թիվս այլոց, որովհետև վերահաստատվելու է վստահությունը գործող քաղաքական մեծամասնության հանդեպ, և վերահաստատվելու է այն, որ այն տրամաբանությունը, որով առաջ ենք շարժվում, անգամ ընտրատեղամասեր գնալով և ակտիվ քաղաքացիական կեցվածք ունենալով՝ պիտի ապացուցենք, որ սա ժողովրդի հեղափոխությունն է, և այդ ուղիղ ժողովրդավարության գործիքակազմով պիտի փոփոխություններ բերենք: Կտեսնենք, քարոզարշավը նոր է մեկնարկում, «Ոչ»-ի մասին խոսողներն էլ, կտեսնենք՝ ով են, կտեսնենք՝ ինչ փաստարկներ են բերում, արդյո՞ք բովանդակային իմաստով իրենք ասելիք ունեն, և թող կռվանների, փաստարկների մեջ մնա այս ամենը՝ քաղաքակիրթ բանավեճի տրամաբանության մեջ:

– Հեղափոխության արդյունքում իշխանությունից զրկված ուժը՝ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն, ինչու ոչ՝ բանտում գտնվող Ռոբերտ Քոչարյանը, ինչ-որ կերպ կփորձե՞ն դեր ստանձնել Արցախում, որը բազմիցս հակահեղափոխության, 5-րդ շարասյան որջ է որակվել։

– Մեզ մոտ թեր կարծիք կա, թե Արցախում բոլորը շատ լավ են վերաբերվել Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նրանք արցախցի են։ Բացարձակ այդպես չի։ Արցախի ժողովուրդը մեր հանրության մի մասն է և ունեցել է նույն խնդիրները, ինչ մենք ենք ունեցել այստեղ։ Այնպես չի, որ համախմբված աջակցում են նրանց։ Ո՛չ։ Այնտեղ կան շահային խմբեր և անհատներ, որոնք իրենց հեռանկարը կապել և կապում են Սերժ Սարգսյանի հետ։ Հանրային ընկալումների մակարդակով փոփոխությունների կարիք ունի նաև Արցախի ժողովուրդը։ Դա դրսևորվել է թավշյա հեղափոխությունից հետո։ Փորձ է արվել հանդարտեցնել իրավիճակը, որ ավելի կայուն իրավիճակ լինի։ Հասել ենք ընտրությունների միջոցով այդ փոփոխություններն իրացնելուն, և կարծում եմ՝ շատ փոքր է հավանականությունը։ Սերժ Սարգսյանը մերժվել է նաև Արցախում, ոչ միայն Հայաստանում, և կուզեի՝ այս ընկալումը լիներ մեր հանրության շրջանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան