Տնտեսության ոլորտում Կառավարության որդեգրած քաղաքականությունն արդարացված է. Սուրեն Կարայանն ամփոփեց պոշտոնավարման մեկ տարին

Լուրեր

24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, հոկտեմբերի 18-ին կայացել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ մեկամյա գործունեությանը նվիրված մամուլի ասուլիսը:

Սուրեն Կարայանը լրագրողներին է ներկայացրել պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքը:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

  • ՀՆԱ Ամփոփված է 2017թ․ առաջին կիսամյակի ցուցանիշը։ Նշված ժամանակա­հատվածում ՀՆԱ աճը կազմել է 5.9%: Ընդհանուրի նկատմամբ առաջանցիկ աճ են արձանագրել՝ արդյունաբերության ոլորտը, որի ՀՆԱ աճը կազմել է 7.7%, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտը` 8.1%։
  • Տնտեսական ակտիվություն Ամփոփված է 2017թ․ հունվար- օգոստոս ժամանակահատվածի տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Այն կազմել է 5,5%: Աճին նպաստել են արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ճյուղերում երկնիշ աճերը:
  • Արդյունաբերություն 2017թ․ հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի աճը կազմել է 12.4%: Առավել բարձր է եղել մշակող արդյունաբերության արտադրության ծավալների աճը՝ 16.4%, որն ապահովել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների աճի ավելի քան 10 տոկոսային կետը կամ 82%-ը:
  • Մշակող արդյունաբերություն Տպավորիչ աճ են արձանագրել. խմիչքների (այդ թվում՝ կոնյակ, գինիներ) արտա­դրությունը՝ 35.3%, մանածագործական արտադրատեսակների արտա­դրությունը՝ 47.4%, հագուստի արտադրությունը՝ 24.4%, դեղագործական արտադրանքի արտադրությունը՝ 17.6%. Էլեկտրական սարքավորումների արտադրությունը՝ 2,6 անգամ, ինչպես նաև՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը՝ 40.3%: 2017թ. առաջին կիսամյակի արդյունքներով մշակող արդյունաբերությունում գրանցվել է աշխատանքի արտադրողականության զգալի աճ՝ շուրջ 20 տոկոս:
  • Առևտուր Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում առևտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 12․3%-ով։ Ընդ որում, մեծածախ առևտրի շրջանառությունն աճել է 20․8%-ով, ինչը մեծապես կրում է տեղական վերամշակող արդյունաբերության աճի ազդեցությունը։ Մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 5․8%-ով։ Այս դեպքում իր դրական ազդեությունն է ունեցել այս տարվա ընթացքում ներգնա տուրիզմի զգալի աճը։
  • Ծառայություններ Ծառայությունների ծավալը տարվա առաջին 8 ամիսների ընթացքում աճել է 12,4%-ով։ Հատկանշական է, որ բարձր աճի տեմպեր են արձանագրել ծառայությունների այն ճյուղերը, որոնք ուղղակիորեն կապված են տուրիզմի ծավալների ավելացման հետ։ Մասնավորապես, կացության և հանրային սննդի կազմակերպման ծառայությունները նախորդ տարվա համեմատությամբ աճել են 18․8%-ով, մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայությունները՝ 15,2%-ով, իսկ տրանսպորտի ծառայությունները՝ 14.9%-ով։
  • Արտահանում. Արտահանումը շարունակում է լինել տնտեսական աճի հիմնական շար­ժիչը: Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ապրանքների արտահանման աճը կազմել է 21.7%:

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

Արտահանում ․ 2017 թվականի հունվար-օգոստոս

  • Նշված ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1383.2 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 246.3 մլն ԱՄՆ դոլարով (21.7 %-ով): Դեպի ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է 33.0%-ով, ԵՄ երկրներ՝ 32.6%-ով, այլ երկրներ՝ 11.0%-ով:

Արտաքին շուկաների հասանելիության ընդլայնում

  • Ավարտին է մոտենում «ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի շուրջ բանակցային փուլը: Իրանական շուկա հայկական ապրանքների արտահանման նպատակով 40 ապրանքներ ներառվել են համաձայնագրի բանակցությունների գործընթացում, որոնց գծով նախատեսվում է մաքսատուրքի իջեցում, ինչպես նաև՝ ոչ սակագնային կարգավորումների պարզեցում:
  • Ավարտվել են Չինաստան-ԵԱՏՄ առևտրատնտեսական համագոր­ծակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները և ձեռք են բերվել սկզբունքային համաձայնություններ փոխադարձ առևտրի բնագավառում ոչ տարիֆային կարգավորումների դյուրացման վերաբերյալ։ Փաստաթղթի ստորագրումը կխթանի ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի երկկողմ առևտուրը ու կնպաստի հայկական արտադրանքի արտահանման ավելացմանը դեպի Չինաստան։
  • Քննարկումներ են ընթանում պե­տություն-մասնավոր գործընկերությամբ հայ-իրանական համատեղ արտա­հանող ընկերություն ստեղծելու ուղղութ­յամբ։ Նշված ընկերության ստեղծումը կնպաստի դեպի իրանական շուկաներ հայկական ապրանք­­ների արտահանման ծավալների զգալի աճին։
  • ԵԱՏՄ կառույցների շրջանակում շարունակվել են խնդրահարույց հարցերին լուծումներ տալու ուղղությամբ քննարկումները։ Վեր են հանվել մի շարք խոչընդոտներ, որոնք ներկայումս քննարկվում են ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության կոմիտեի հարթակում:
  • ԵԱՏՄ շրջանակներում քննարկվել և բանակցային տարբեր փուլերում են գտնվում մի շարք երկրների հետ (Սերբիա, Իսրայել, Հնդկաստան, Եգիպտոս, Սինգապուր) ազատ առևտրի մասին համաձայնագրերի նախագծեր։
  • 2018թ․հունվարի 1-ից Հայաստանը կմիանա Եվրամիության ինքնահայտարարագրման REX համակարգին, որը հնարավորություն կտա ձեռներեցներին՝ յուրաքանչյուր անգամ մինչև 6 հազար եվրո արժողությամբ ապրանքների արտահանումը դեպի ԵՄ երկրներ իրականացնել առանց ծագման սերտիֆիկատ ներկայացնելու:

Արտահանման ենթակառուցվածքներ

  • ԵԱՏՄ շուկաներ արտահանման խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով ՌԴ Վերին Լարս մաքսային կետի, ՀՀ ԿԱ ՊԵԿ և ՀՀ ՏԶՆՆ պաշտոնյաների մասնակցությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ: Արդյունքում՝ հատկապես ձմռան և գարնան ամիսներին այդ գործում առաջացած խոչընդոտների հաղթահարման համար ապահովվել է օպերատիվ արագ արձագանք։
  • Արտերկրում, մասնա­վորապես` ԵԱՏՄ երկրներում, լոգիստիկ ենթա­կառուցվածքներ (պահեստային և գրասենյակային տարածքներ) ունեցող և ՀՀ-ում առկա լոգիստիկ կազմակերպութ­յունների հետ տարվել են աշխատանքներ՝ պետություն-մասնավոր գործընկերությամբ արտահա­նող/լոգիստիկ ընկերությունների շուրջ փոքր ու միջին կազմակերպությունների համախմբման ուղղությամբ: Համագործակ­ցության այդպիսի ձևաչափը պետք է նպաստի մեկ բրենդի ներքո ար­տա­սահմանյան առևտրային ցանցերին հայաստանյան արտադրանքի կանոնավոր մատակարարումներին (կոնյակ, չիր, պանիր, ձկնային արտադ­րանք և այլն):
  • Մի շարք երկրների պետական մարմինների հետ (Իրան, Ղազախստան, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ) աշխատանքներ են տարվել արտահանման և ներկրման համատեղ ընկերություն հիմնելու ուղղությամբ։ Առանձին դեպքերում առկա են նախնական պայմանավորվածություններ։

Արտահանման խրախուսում

  • Համագործակցության կապեր են հաստատվել հայ արտադրողների (գինիներ, մսամթերք, բնական հյութեր, պահածոների, պանիր) և ռուսական խոշոր առևտրային ցանցերի (METRO AG, «Լենտա» և X5) միջև: Հայկական կազմակերպություններն սկսել են ձկնամթերքի և պանրի արտահանման գործընթացը նշված ցանցեր։ Բանակցություններ են տարվում նույն ցանցերում թեթև արդյունաբերական արտադրանքի ներկայացման ուղղությամբ։
  • Կազմակերպվել է ընդհանուր առմամբ 7 գործարար համաժողով, մասնավորապես.
    – 2016թ․ սեպտեմբերին կազմակերպվել է «Հայաստանը` որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրով համաժողովը, որին հրավիրվել և մասնակցել է շուրջ 250 անձ,
    – 2016թ․հոկտեմբերին Հայաստանի ոսկերիչների ասոցիացիայի (AJA) հետ համատեղ Երևանում կազմակերպվել է Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) տարեկան համաժողովը, որին մասնակցել է ավելի քան 80 պատվիրակ՝ 25 երկրից,
    – 2016 թ. դեկտեմբերի 21-ին Երևանում կազմակերպվել է «Հայաստան-Իրան» գործարար համաժողովը, որին մասնակցել է ավելի քան 170 գործարար։ Ստորագրվել է համագործակցության 5 հուշագիր։
    – Եվս 4 գործարար համաժողով կայացել է երկկողմ՝ Հայաստան-Իրան, հայ-շվեյցա­րա­կան, Հայաստան-Իտալիա, հայ-վրացական, հայ-տաջիկական համագործակցության շրջանակներում։
  • 2016 թ. սեպտեմբերից ի վեր կազմակերպվել և (կամ) ապահովվել է հայկական ավելի քան 550 ընկերությունների մասնակցությունը 14 ցուցահանդեսների, այդ թվում՝ «Мосшуз» 2016, 2017, «World food Moscow-2016», «CPhI Worldwide», «Текстильлегпром» 2016, 2017, «Արտադրված է Հայաստանում-2016», «Հայաստան էքսպո-Թեհրան», «ArmHiTec-2016», «Եվրասիական շաբաթ» 2016, 2017, «JUNWEX YEREVAN SHOW», «Պրոդ Էքսպո-2017»: Դրանց արդյունքում կնքվել է ավելի քան 4.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 113 պայմանագիր: Միայն 2017թ. կազմակերպված 5 միջոցառման գծով ապահովվել է 50 ընկերությունների մասնակցությունը, որոնցից 11-ը նոր արտահանող են։ Կայացել են հանդիպումներ շուրջ 1200 հնարավոր գործընկերների հետ, 34 ընկերություններ կնքել են 81 արտահանման պայմանագրեր, իրականացրել տեղում վաճառք` 3.3 մլրդ դրամ ծավալով.
  • ՄԱԱԶԿ-ի «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունա­կության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակում բանակցություններ են վարվել մի շարք առևտրային ցանցերի հետ (Dimanche, Smena, Aurora trade house, Kanzler, Valentin Yudashkin, Austrian Distributor, Lady & Gentlemen, Fin Flaire, Magiya Detstva, Nova tour, Wild Orchid), ինչի արդյունքում վերջիններիս կողմից 2017-2018 թվականի ընթացքում հայկական թեթև արդյունաբերության ոլորտի ընկերություններին կտրվեն 14 մլն ԱՄՆ դոլարի պատվերներ։ Ծրագրի շահառու 4 ընկերությունների կողմից 2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում արդեն իսկ կնքվել է 6 արտահանման պայմանագիր:
  • ԵԱՏՄ անդամ պետությունների միջև արդյունաբերական կոոպերացիայի շրջանակում ԵԱՏՄ պատվիրատու կազմակերպությունների և տեղական արտադրողների միջև ձեռք են բերվել պայմա­նավորվածություններ՝ տարբեր սարքերի և կոմպլեկտավորող այլ արտադրանքի արտադրության և արտահանման վերաբերյալ։
  • Տարբեր ձևաչափերով աջակցության շնորհիվ գործարար համաձայնություններ են ձեռք բերվել հայկական արտադրողների և եվրոպական պատվիրատուների միջև՝ թեթև արդյունաբերության արտադրանքի պատվերների վերաբերյալ (ֆրանսիական «Բետրանկուր», հայկական «Գլորիա» և «Արմտեքս» ընկերություններ և այլն)։
  • ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով նախա­­տես­վել է ԱԱՀ-ի վերադարձման ժամկետ­ների փուլային կրճա­տում և գործընթացների պարզե­ցում: Ակնկալվում է` հարկ վճարողի դիմումից հետո միաս­նա­կան հաշվին առկա գումարի վե­րա­դարձը 20-օրյա ժամկետում չվճարելու դեպքում տույժերի հաշվարկը սկսել ոչ թե 90, այլ 30 օր հետո։
  • ՌԴ-ից ալմաստի հումքի մատակարարումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հանդիպում է կազմակերպվել ՌԴ պետական գանձարանի (Գոխրան) ղեկավարի և ԱԼՌՈՍԱ ընկերության նախագահի հետ: Աշխատանքներ են տարվում հայաստանյան արտադրողների կողմից ալմաստի հումքի ձեռքբերման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ:
  • ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության կոմիտեի հարթակում ներկայումս մշակվում է ԵԱՏՄ անդամ պետություններում ոսկերչական իրերի հարգադրոշման փոխճանաչելիության հարցը, ինչի կանոնակարգումը կպարզեցնի Հայաստանում արտադրված ոսկերչական արտադրանքը ԵԱՏՄ ներմուծման ընթացակարգերը:

Որակի ենթակառուցվածքներ

  • ԵՄ շուկա մուտքը դյուրացնելու համար 2016 թ. նոյեմբերին ՀՀ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը դարձել է Հավատարմագրման եվրոպական համագործակցության ասոցացված անդամ, ինչը հնարավորություն է ընձեռում մի քանի տարվա համապատասխանեցման աշխատանքներից հետո հասնելու անդամակցության։ Արդյունքում՝ Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված լաբորատորիաների կողմից ներկայացված փորձաքննության արդյունքները կճանաչվեն ԵՄ երկրներում՝ նվազեցնելով հայաստանյան ապրանքներն արտահանողների վարչարարական բեռը և ծախսերը:
  • 2017թ. մարտի 10-ին Երևանում բացվել է «Հալալ» գրասենյակը, որի կողմից տրամադրված «Հալալ» սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության 57 անդամ երկրներում։ Մարտի 13-ին ՀՀ ՏԶՆ նախարարությունում «Հալալ» գրասենյակի հետ հա­մատեղ անցկացվեց տնտեսվարողներին «Հալալ» սերտիֆիկացման գործընթացի վերաբերյալ իրազեկման առաջին սեմինարը, որից հետո խորհրդատվություն և սերտիֆիկատ ստանալու նպատակով գրասենյակ է դիմել 9 կազմակերպություն:
  • 2017թ. հունիսի 14-ին Թեհրանում ստորագրվել է «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, համաձայն որի կհիմնվեն նոր «Հալալ» գրասենյակներ:
  • Մշակվել և 2017թ․ հուլիսին իրանական կողմին է փոխանցվել փոխըմբռնման նոր հուշագրի նախագիծը, որի ստորագրման արդյունքում հնարավոր կդառնա իրանական և ԵԱՏՄ շուկաներում պարենային և ոչ պարենային արտադրանքի նկատմամբ կիրառվող անվտանգության պարտադիր նորմերի փորձարկումներ իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների (փորձարկման լաբորատորիաների) մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում և Իրանում։
  • ԵԱՏՄ հանձնաժողովին ներկայացվել են տեղական արտադրատեսակների առանձնահատկութ­­յունը սահմանող ստանդարտներ, որոնց ընդունումը թույլ կտա առանց խոչըն­դոտների ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանել տեղական արտադրա­տե­­սակ­ները (հանքային ջրեր, կոն­յակի սպիրտ, հայկական կոնյակ, նարինե, բաստուրմա, սուջուխ, կերակրի աղ և մածուն):

Արտահանման ապահովագրություն

  • Ներդրվել է նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ծառա­յություն, որի շրջա­նակ­ներում ամբողջովին լուծվել է արտահանողի՝ շրջանառու կապիտալի նկատմամբ պահան­ջարկը արտադրության և տարաժամկետ վճարման սպասման փուլերում:
  • 2017թ. հոկտեմբերի դրությամբ կնքված ապահովագրական վկայագրերի ծավալը կազմել է 3․2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալը գերազանցում է 2,4 անգամ։ Առավել խոշոր ապահովագրական գործարքներն ալկոհոլային խմիչքների և պահածոյացված արտադրանքի արտադրության բնագավառում են։

ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Կանոնակարգման պարզեցում

  • ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի արդյունքների վերլուծության հիման վրա մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017թ. միջոցառումների ծրագիրը: Ծրագրի իրականացմամբ, այլ հավասար պայ­ման­ներում, 190 երկրների շարքում Հայաստանի դիրքը ներկա 38-րդ տեղից կարող է բարելավվել 12-ով:
  • Լեռնահանքային ոլորտի զարգացումը խթանելու և մետաղների միջազ­գային գների տատանումների ազդե­ցու­թյունը մեղմ­ացնելու նպատակով սահմանվել է ռոյալթիների հաշվարկման բազայի որոշման նոր կարգ, որով կազմակերպություններն ավելի պաշտպանված կլինեն մետաղների միջազգային գների նվազեցման բացասական ազդեցություններից։
  • Ընդունվել է «Գյուղա­տնտեսության ոլորտի ջերմոցային տնտե­սությունների և վերամշակող կազ­մա­կերպություն­ների կողմից սպառվող բնական գազի սակագնի մեղմման միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշումը:
  • Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018թթ. միջոցառումների ծրագիրը, որի թվով 36 միջոցառումներ ընդգրկում են բարեփոխումներ մի շարք բնագավառներում, հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:

Փոքր և միջին ձեռնարկատիրություն

  • ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում ՓՄՁ սուբյեկտեներին տրամադրվել է մոտ 11 հազար աջակցություն, այդ թվում` սկսնակ գործարարների ձեռներեցության, ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական, ՓՄՁ միջազգայնացման, վարկային երաշխավորությունների տրամադրման և այլ ուղղություններով:
  • «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ կողմից 2016 թ. սեպտեմբերից ի վեր տրամադրվել են 63 վարկեր՝ շուրջ 2.3 մլրդ դրամի չափով արտոնյալ վարկեր։ Որոշ վարկերի համար սուբսիդավորվել է դրանց տոկոսների մի մասը՝ 96 մլն դրամ գումարով։
  • ՏՏ ոլորտում երկարաձգվել է հարկային արտոնություններից օգտվելու նախկին ժամկետը` 2020թ. հունվարի 1-ի փոխարեն արտոնություններից օգտվելու ժամկետը սահմանվել է 5 տարի: 2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ․ սեպտեմբեր հավաստագրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 144 սկսնակ ընկերություններ:

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Օտարերկրյա ներդրումներ

  • 2017թ. առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն ԱՄՆ-ի դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում՝ համապատասխանաբար 36.6 % և 26.3%):

Օրենսդրական կարգավորման բարելավում

  • ՀՀ կառա­վա­րության կողմից հավանության է արժանացել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը:
  • Ներդրվել է ռեդոմիցիլացիայի (վերաբնակեցման) ինստիտուտը․ ընդունվել է համապատասխան փաթեթը, ստեղծվել է խորհուրդ, մշակվել է ծրագիր և հիմնադրվել է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը։
  • ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքա­ցիութ­յուն շնորհելու հայեցակարգի» նախագիծը։ Ոլորտում համաշխարհային հեղինակություն վայելող «Arton Capital» կազ­մա­կեր­պությունը կաջակ­ցի առաջարկներ մշակելու գործում:
  • Մշակվել է պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրական բարե­փո­խումների հայեցակար­գի նա­խա­գիծը և իրավական դաշտի վերլուծական զեկույցը ՎԶԵԲ տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում ներգրավված Hogan Lovells և KPMG միջազգային խորհրդատվական ընկերությունների կոնսորցիումի աջակցությամբ:
  • Ընթացքում են ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ համաձայնագրերի ուղղությամբ աշխատանքները մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Հորդանանի, ԱՄԷ, Չեռնոգորիայի, Կորեայի, Հնդկաստանի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Մոլդովայի և Ճապոնիայի հետ:

Ներդրումային ծրագրեր, հարթակներ և խթանման նախաձեռնություններ

  • Մասնավոր հատվածից, ճյուղային նախարարություններից և ՀՀ վարչապետի մարզեր կատարած այցերի արդյունքում հավաքագրվել է 200-ից ավելի քննարկման ենթակա ներդրումային ծրագրեր, որոնցից մոտ 110-ը՝ մարզերում: Շուրջ 40 ծրագրեր, որոնք օտարերկրյա ներդրում են պահանջում, թարգմանվել և ներկայացվել են արտերկրներում: ՀՀ վարչա­պետի մոտ քննարկվել են 108 ծրագրեր։ 01.09.2017թ. դրությամբ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 14 ներդրումային ծրագրերի համար հաստատվել է 385.0 մլն դրամ և տրամադրվել0 մլն դրամի ֆինանսավորում:
  • ՀՀ ՏԶՆՆ կողմից ներկայացվել են մոտ 70 ներդրումային ծրագրեր, որոնք ներկայումս իրականաց­ման տարբեր փուլերում են: Ծրագրերի իրականացման արդյունքում 2017թ. կիրականացվի մոտ 493 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում և կստեղծվի մոտ 7300 նոր աշխատատեղ: Տարվա 8 ամիսների արդյունքներով իրականացվել է շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, դրանից շուրջ 70 միլիոն ԱՄՆ դոլարը՝ Երևանում, ստեղծվել են 3200 նոր աշխատատեղեր, այդ թվում շուրջ 800-ը՝ Երևանում:
  • Գերակա ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում 2016թ. հոկտեմբերից ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն են ստացել 27 ընկերություններ։ Ընկերությունների ներդրումային ծրագրերով նախատեսված է մոտ 445 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և մոտ 3000 նոր աշխատատեղերի ստեղծում:
  • Ներդրումային ծրագրի շրջանակներում կազմակերպությունների կողմից ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճար­ման ժամկետների հետաձգման նպատակով 2016թ. հոկտեմբերից մինչ այժմ հավա­նության են արժանացել 23 ներդրումային ծրագրեր։ Ծրագրերով նախատեսված ներմուծվող ապրանքների ընդանուր գումարը կազմում է շուրջ 37 մլրդ ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է իրականացնել շուրջ 435 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծել մոտ 1500 նոր աշխատատեղեր։
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում՝ մշակվել են օրենս­դրա­կան փոփոխություններ, որոնց կիրառությամբ սահմանին ԱԱՀ-ի վճարումից կազատվեն զգալի թվով սարքավորումներ, ինչպես նաև՝ ԱԱՀ հետաձգման արտոնությունը կտարածվի նաև ներմուծվող որոշ հումքատեսակների նկատմամբ։
  • «Մեծ Քառյակի» (Big Four) անդամ «Քեյ Փի Էմ Ջի» (KPMG) հեղինակավոր խորհրդատվական ընկերության և նախարարության համատեղ ջանքերով մշակվել է ներդրումային ուղեցույց (Armenia. Great country, smart opportunities): Կողմերի միջև ստորագրվել է հուշագիր՝ «Քեյ Փի Էմ Ջի»-ի կողմից տարբեր միջազգային հարթակներում Հայաստանի ներդրումային միջավայրը ներկայացնելու համար:
  • Կազմա­կերպվել են մի շարք ներդրումային համաժողովներ (Նյու-Յորքի, հայ-իրանական, հայ-էմիրաթական, հայ-իտալական, հայ-վրացական և այլն), որոնց ընթացքում ներկայացվել են Հայաստանում ներդրումների համեմատական առավելությունները և հնարավորու­թյուն­ները դեպի այն շուկաներ, որոնցում Հայաստանն ունի արտոնյալ առևտրային պայմաններ:
  • ՀԶՀ կողմից նախագծվել և ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը, հիմնված ֆրանսիական «Բիզնես Ֆրանս», չեխական «Չեխինվեստ» և ֆիննական «Ֆինպրո» ներդրումների խթանման գործակա­լություններրի փորձի վրա։

Ներդրումային հիմնադրամներ

  • Համահայկական բանկը տրանս­ֆոր­մացվել է Համահայկական վարկային կազմակերպության և հիմնվել է Համահայ­կական ներդրումային ֆոնդ (որին փոխանցվել են վարկային ակտիվները): Այն ակտիվ մասնակցություն կունենա մասնավոր հատվածի զարգացման նպատակով ՀՀ կառավարության առաջիկա աջակցության ծրագրերում:
  • ՌԴ ուղղակի ներդրումների ֆոնդը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ս.թ. մարտի 15-ին ստորագրել են մտադրությունների հուշագիր: Ռուսականֆոնդը կարող է առաջիկայում զգալի մասնակցություն ունենալ առանձին ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցերում:
  • Հայ-էմիրաթական համատեղ ֆոնդ ստեղծելու նպատակով Էմիրաթական կողմին ներկա­յացվել է ֆոնդի կառուցվածքի և կառավարիչ ընկե­րութ­յան վերաբերյալ առաջարկություն: Ֆոնդի ստեղծմանն ուղղված անելիքները քննարկվել են նաև մարտին Աբու Դաբիում կայացած հայ-էմի­րա­­թա­կան ներդրումային համաժողովի շրջանակ­ներում։
  • Հիմնադրվել է Հայաստանի ներդրողների ակումբ․ մեկնարկել է 2 ծրագիր՝ շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար ներդրումներով։
  • Հուշագիր է կնքվել «Սոլար հայդրոջին» կազմակերպության հետ։ Ներդրողները մտադիր են հիմնել Հայաստանում այլընտրանքային էներգիայի հիբրիդային աղբյուրների կոնսորցիում։
  • ՀՀ ներդրումային միջավայրը և ոլորտային հնարավորությունները ներկայացվել են ՏՏ, որսկերչության, սննդի արդյունաբերության և տեքստիլի ոլորտներում գործող շուրջ 10 հնդկական անդրազգային կորպորացիաներին։
  • ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի հետ համատեղ մշակվել և իրականացվում է «Առևտրի ու ներդրումներիշրջանակային համաձայնագրի» (TIFA) ներքո գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում են տնտեսական ոլորտի համար մեծ կարևորության մի շարք միջոցառումներ:

Ազատ տնտեսական գոտիներ (ԱՏԳ)

  • ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ««Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
  • Ազատ տնտեսական գոտիներում շահագործողի թույլտվություն է ստացել 7 ընկերություն։ Վերոնշյալ շահագործողների կողմից նախատեսվում է իրակա­նաց­նել մոտ 74 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծել մոտ 1340 նոր աշխատատեղեր: Ներկայումս քննարկվում է շահագործման թույլտվության տրամադրման ևս 1 հայտ։
  • Ստեղծվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ և «Մեղրի» ԱՏԳ հիմնման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ։ Աշխատանքներ են կատարվում Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտու ձևավորման համար։ Մշակվել են ազատ տնտեսական գոտու ստեղծման հայեցակարգային մոտեցումներ և գործարար ծրագիր, դրան համապատասխան՝ իրականացվում են գոտու կառուցապատման աշխատանքներ։ Ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում առաջիկա 10 տարվա ընթացքում ակնկալվում է 50-60 ընկերություննների մուտք, 120-150 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, 1000-1500 նոր աշխատատեղերի ստեղծում.
  • ԻԻՀ Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ԱՏԳ-ների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները սահմանելու շուրջ։ Այն նպատակ ունի համագործակցության հիմքեր ստեղծել «Մեղրի» ԱՏԳ և «Արաս» տնտեսական հատուկ գոտու միջև։

Ստեղծարար բիզնեսների և ինովացիոն զարգացման նախաձեռնություններ

  • 2016թ. նոյեմբերին Դիլիջանում «Հայաստան 20.18-2018թ.` Հայաստանը ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո տեղի է ունեցել 4-րդ Բիզնես ինովացիոն ֆորումը, որին մասնակցել են 200 մասնակիցներ, այդ թվում` Գերմանիայից, Իսրայելից, Թայվանից, Ռուսաստանից, Բուլղարիայից և Վրաստանից:
  • 2016թ. դեկտեմբերին կայացած վենչուրային համաժողովի ընթացքում ներկայացվել են «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցու­թյան ծրագրի» (STEP) շրջանակում «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթին ստացված տեղեկատվական, բարձր և մաքուր տեխնոլո­գիաների, ճարտարագիտության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտների ավելի քան 70 ծրագրերից ընտրված 20 նորարարական ծրագրերը: Հաղթող ճանաչված 5 ինովացիոն ծրագիր արժանացել է դրամական մրցանակների:
  • ՀՀ ՏԶՆՆ և Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլի միջև ստորագրվել է փոխըմբռնման շրջա­նա­կային հուշագիր, որով նպատակ է դրվել Հայաստանում ստեղծել Հետազոտությունների և մշակումների կենտրոն Ինովացիոն հաբի տեսքով, որը պետք է գործի 2 հիմնական ուղղությամբ՝ Հետա­զո­տութ­յուն/Նորարարություն և Կրթական ծրագրեր։
  • 2017թ. սեպ­տեմբերի 22-23-ը Երևանում կայացել է հայ-իրանական «Նանոգիտություն և տեխնո­լո­գիա­ներ» համաժողովը: Ստորագրվել է 3 փոխըմբռնման հուշագիր հայկական և իրանական ընկերությունների միջև: Հոկտեմբերին ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած այցի ընթացքում ստո­րագրվել է ՀՀ և ԻԻՀ միջև գիտության և տեխնո­լո­գիաների ոլորտում համագոր­ծակ­ցության փոխըմբռնման հուշագիրը:
  • ԵՄ «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգաց­մանը» ծրագրի շրջանակում GIZ աջակցությամբ ներգրավված փորձագետների հետ մեկնարկել են նորարարական համակարգի զարգաց­ման նոր ռազմավարության և ճանապար­հային քարտեզի մշակման աշխատանք­ները: Ջանքեր են տարվում նորարարական էկոհամա­կարգի (քաղաքակա­նութ­յուն/իրա­վա­կան դաշտ, կազմակերպութ­յուն­ներ, զարգացման ծրագրեր, նորարա­րա­կան բիզնես, կրթութ­յուն և հետազո­տություններ) քարտեզագրման և բարձր տեխնոլո­գիաների ոլորտի կազմակերպությունների և նրանց տեխնոլոգիական կարողություն­ների գույքագրման ուղղությամբ:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԵՄ հետ համագործակցություն

  • ՀՀ Նախագահի` 2017թ. փետրվարին բրյուսելյան այցի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է ԵՄ-Հայաս­տան ՀԸԳՀ շուրջ բանակցությունների ավարտը: Համաձայնագիրը նախաստորագրվել է մարտի 21-ին: Եվրոպական կողմի հետ իրականացվել է ՀԸԳՀ-ի` առևտրի և առևտրին առնչվող մասի իրավական հղկման գործըթնացը:
  • «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի մոնիտորինգի շրջանակներում 27 միջազգային կոնվենցիաների ՀՀ կողմից իրականացման վերաբերյալ 2016թ. ԵՀ-ին է տրամադրվել ՀՀ համա­­պարփակ զեկույցը: 2017թ. տրամադրվել է հերթական միջանկյալ զեկույցը:
  • Եվրոպական Հանձնաժողովի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի հետ աշխաանքներ են իրականացվել «Միասնական աջակցության շրջանակ (SSF) Հա­յաստանի համար – 2017-2020թթ.» ԵՄ աջակցության փաստաթղթի ձևավորման ուղղութ­յամբ:

ԵՄ աջակցության գործիքակազմ

  • Ապահովվել է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրավորման 2014-2020թթ. շրջափուլի մեկնարկը: Հուլիսին Հայաստանի համար ուժի մեջ է մտել Ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը` ընդհանուր 54 մլն եվրո բյուջեով:
  • Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ներքո նախաձեռնվել են 2 նոր Թվինինգ ծրագրի հատկորոշման աշխատանքները: Կատարվել է ՀԿԲ ոլորտի քաղաքականության և ռազմավարության, իրավական դաշտի, շահառու մարմինների հզորությունների և ռեսուրսների վերլուծություն և ՀՀ կառավարություն են ներկայացվել համապատասխան առաջարկներ։
  • ԵՄ հետ համագործակցությամբ հաստատվել է Հայաստանում Սիգմա գործիքի աշխատանքային ծրա­գիրը, հստակեցվել են 2016-2018թթ․ աջակցության ոլորտները և ժամկետները:
  • Ապահովվել է հայկական կողմի ակտիվ մասնակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում գործող Տնտեսական պլատֆորմի և դրա ներքո գործող 6 աշխատանքային խմբի/պանելի (Առևտրի հարցերի, Բիզնեսի զարգացման, Գյուղատնտեսության հարցերի, Տրանսպորտի, Բնապահպանության, Թվային շուկաների ներդաշնակեցման) աշխատանքաներին, նախաձեռնություններին, կայացած նիստերին և նախարարական համաժողովներին։

ԱՀԿ հետ համագործակցություն

  • ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված` ԱՀԿ շրջանակներում մաք­սա­տուրքի սահմանային ամրագրված դրույքաչափերի ՀՀ ստանձնած պարտավորությունների փոփոխման շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի իրավական հիմքն ապահովելու նպատակով ԵԱՏՄ խորհրդի կողմից հաստատվել են համապատասխան բանակցային գործընթացի դիրեկտիվները: Շարունակվում է բանակցային գործընթացը ԱՀԿ 11 անդամ երկրների հետ (ԱՄՆ, Ուկրաինա, Թայվան, Շվեյցարիա, Ճապոնիա, Վրաստան, Չինաստան, Կանադա, Բրազիլիա, Արգենտինա և Եվրամիություն): ԵԱՏՄ շրջանակներում ընթանում է համա­պատասխան բանակցային փաթեթների և փոխհատուցումային առաջարկների մշակման և հաստատման գործընթացը:
  • Ներպետական ընթացակարգերն անցել և վավերացվել է ԱՀԿ Առևտրի դյուրացման մասին համա­ձայնագիրը, որը Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2017թ. մարտին: Համաձայնագրի վավե­րացման մասին համապատասխան ծանուցումը տրամադրվել է ԱՀԿ քարտուղարությանը:
  • Հաշվետու ժամանակահատվածում, ԱՀԿ համաձայնագրերի ներքո, ՀՀ ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ մշակվել և ԱՀԿ քարտուղարություն են ներկայացվել մոտ 50 ծանուցումներ:

Երկկողմ համագործակցություն և միջկառավարական հանձնաժողովներ

  • Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրա­­տնտե­սական համագործակցության ընդլայնման նպատակով ձևավորվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիքը: 2017թ․ հունիսին Նինգբո քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միութ­յան և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչության գրասեն­յակի բացումը:
  • Կայացել են տնտեսական համագործակցության հայ-վիետնամական, հայ-իտալական, հայ-տաջիկական, հայ-չեխական, հայ-ղազախական, հայ-իրաքյան, հայ-եգիպտական, հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովների հերթական նիստերը, ինչպես նաև՝ դրանց լրացնող գործարար համաժողովները:

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Զբոսաշրջային վիճակագրություն

  • Այցելությունների ընդհանուր թիվը․ 2017թ. հունվար-հունիսին՝ 1.350.791, աճը 2016թ. հունվար-հունիսի համեմատ կազմել է 24.3%:
  • Ներգնա զբոսաշրջային այցելություններ․ 2017 թ. հունվար-հունիս՝ 622.381, աճը 2016թ. հունվար-հունիսի համեմատ կազմել է 24.2 %:

Օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի բարեփոխումներ, ծրագրեր

  • 2016 թ․ աշնանը ստեղծվեց Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեն, իսկ 2017թ. հունիսին հիմնադրվեց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը: Այդպիսով՝ ձևավորվեցին զբոսաշրջության քաղաքականության և դրա իրագործման համար պատասխանատու կառույցները։
  • ՀՀ կառավարություն են ներկայացվել`
    • ՀՀ-ում 2017-2020թթ. զբոսաշրջության զարգացման հայեցակարգի նախագիծը։
    • Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր ռազմավարության նախագիծը:
    • Սևան ազգային պարկի տարածքում զբոսաշրջության զարգացման ծրագրի նախագիծը։
    • Գյումրի քաղաքի զբոսաշրջության զարգացման համառոտ ծրագիրը:

 

Սահմանային անցման գործընթացի դյուրացում

  • 2016թ. նոյեմբերի 10-ից Չինաստանի քաղաքացիները մուտքի արտոնագիր կարող են ստանալ նաև սահմանային անցման կետերում կամ առցանց:
  • Կառավարության որոշմամբ՝ 2017թ. մարտից Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին թույլատրվել է այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
  • 2017թ. հունիսից և սեպտեմբերից՝ համապատասխանաբար Քաթարի և Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ:
  • Ներգնա անձնագրերով մուտքի արտոնություն է սահմանվել ՌԴ քաղաքացիների համար:

Մարքետինգ և խթանում

  • Կազմակերպվել է թվով 9 (Վրաստան, Իրան, Կորեա, Ռուսաստան, Ուկրաինա, Իսրայել, Ֆիլիպիններ, ԱՄՆ, Հնդկաստան) երկրներից զբոսաշրջային օպերա­տորների, մասնագիտացված լրագրողների և զբոսաշրջության պետական կառա­վար­ման ոլորտի պաշտո­նատար անձանց ճանաչողական այցը Հայաստան: Այդպիսի ճանաչողական այցերի շրջանակներում՝
  • Հայաստան են այցելել ավելի քան 70 լրագրողներ,
  • Տպագրվել են ավելի քան 60 հոդվածներ,
  • Նկարահանվել է 8 հեռուստաֆիլմ։
  • Ապահովվել է 5 միջազգային ցուցահան­դես­ներին (Tehran International Tourism Exhibition զբոսաշրջութ­յան 10-րդ մի­ջազգային ցուցահանդես, ITB Berlin, Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես, Profi.travel «ԱՊՀ և Վրաստան» առցանց ցուցահանդես, «Աստանա EXPO-2017» միջազգային ցուցահանդես) հայկական զբոսաշրջային օպերատորների մասնակցությունը:
  • Աջակցություն է ցուցաբերվել տարբեր մարզերում 5 փառատոնների անցկացմանը («Երևանյան գինու օրեր», Ծաղկաձորում կոնյակի, Գորիսում «Սյունյաց ավանդույթներ» փառատոն «Թութ» խորագրով, Ախթալայում «Ավանդական ուտեստների մրցույթ», Զորական (Չադախլու) համայնքել է «1000 տարվա գյուղամեջ»):

Զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում, ենթակառուցվածքների զարգացում

  • Զբո­սա­շրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ ձևավորվել է արկածային զբոսաշրջութ­­յան երթուղիների բազա և առաջար­կություն է ներակայացվել կառավարություն, որպեսզի, քաղաքաշի­նական գործունեություն իրականացնելիս, հաշվի առնվեն նշված երթուղիները:
  • Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վար­կային ծրագրի շրջա­նակ­ներում իրականացվում են Գառնիի տա­րա­ծաշրջանի զբոսաշրջության զարգացման նպատակով ռեսուրսների հավաքագրման, վերլու­ծական, նախագծման, հայեցակարգային մոտեցումների մշակման աշխատանքներ: