Ի՞նչ է կարող է նշանակել իմպիչմենթը Թրամփի համար՝ պարտություն, թե՞ հաջողություն

Լուրեր

01.02.2026 | 15:01
Ձնախառն անձրև, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
01.02.2026 | 14:23
«Աշխատանքներ են կատարվում եղանակային բարդագույն պայմաններում»․ իրավիճակը՝ Վարդենյաց լեռնանցքում
01.02.2026 | 14:11
Շուրջ 10 օր Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց․ Սուրենյան
01.02.2026 | 13:58
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ Թրամփի սպառնալիքների ֆոնին
01.02.2026 | 13:26
Մարտունու բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ ՆԳՆ
01.02.2026 | 12:10
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի․ ՊԵԿ
01.02.2026 | 11:58
Կիևում հազար բնակելի տուն մնում է առանց ջեռուցման․ քաղաքում -16 աստիճան է
01.02.2026 | 11:39
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի
01.02.2026 | 11:11
Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, ոչ թե Իրանից․ Թրամփ
01.02.2026 | 11:04
UNF 30․ Միհրան Հարությունյանը հաղթեց Շեյն Տորեսին
01.02.2026 | 10:59
Վթարային ջրանջատում Երևանում
01.02.2026 | 10:49
UFC-ի չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկին պաշտպանել է տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.02.2026 | 10:42
Ահազանգ է ստացվել, որ Երևանում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
01.02.2026 | 10:26
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
01.02.2026 | 10:10
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ Ճանապարհային դեպարտամենտ
Բոլորը

Եվ այսպես, Դոնալդ Թրամփը դարձավ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան կողմից իմպիչմենթի ենթարկված ԱՄՆ-ի երրորդ նախագահը. գրում է VOA-ն:

Իշխանությունը չարաշահելու եւ Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու մասին երկու մեղադրանքներն էլ ընդունվեցին ձայների մեծամասնությամբ։ Սակայն ի՞նչն է այստեղ ամենաուշագրավը։ Այն, որ բոլոր հանրապետականները դեմ քվեարկեցին որոշմանը, բոլոր դեմոկրատները՝ կողմ, բացի միայն երկուսից։ Սա փաստում է, որ այստեղ հարցը ոչ թե Թրամփն էր, այլ երկու կուսակցությունների միջեւ պայքարը, ասում են վերլուծաբանները։

Իսկ ո՞րն է շարունակությունը։ Շարունակությունը Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում է, որը եկող տարվա սկզբին պիտի անցկացնի երկու մեղադրանքների վրա հիմնված դատավարություն։ Մեղադրվելու դեպքում Թրամփը պաշտոնանկ կարվի։ Սակայն այն փաստը, որ Ներկայացուցիչների պալատում որեւէ հանրապետական չէր քվեարկել ընդդեմ Թրամփի, թույլ է տալիս ենթադրել, որ Սենատում, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, Թրամփը կարդարացվի։ Ուրեմն այդ դեպքում ինչի՞ համար էր այս ամենը։ Այս հարցը տալիս են այսօր շատերը։

Եթե լսենք դեմոկրատներին, նրանք ասում են, թե գրեթե վստահ լինելով, որ Սենատը կարդարացնի Թրամփին, իրենք միեւնույն է, պարտավորված են զգում պարտադրելու նրան պատասխան տալ իր գործողությունների համար։ Փորձագետներն էլ ավելացնում են, որ եթե դեմոկրատներն այդ քայլին չդիմեին, ընտրություններում կարող էին կորցնել իրենց համակիրների մի զգալի մասին։ Այսինքն, այն կարծիքը, որ սա կռիվ է ոչ թե ընդդեմ Թրամփի, այլ պայքար՝ կուսակցությունների միջեւ, նորից ապացուցում է իր ճշմարտացիությունը, ասում են փորձագետները։

Մեկ այլ հարց. եթե պատահի, որ Սենատն այնուամենայնիվ դատապարտի Թրամփին ու պաշտոնից ազատի նրան, ո՞վ է դառնալու նախագահ։ Պատասխան. մինչեւ Թրամփի ժամկետի ավարտը երկրի նախագահ է դառնում ներկա փոխնախագահը՝ Մայք Փենսը։ Հիմա ավելի հետաքրքիր հարց. կարո՞ղ է Փենսն այդ դեպքում Թրամփին նշանակել փոխանախագահի պաշտոնում, եւ դրանից հետո ներկայացնել իր հրաժարականը, որից հետո Թրամփը նորից դառնում է նախագահ։ Պատասխան. Սահմանադրությունը դա չի արգելում։ Միայն հարցն այն է, որ փոխնախագահի պաշտոնում Թրամփի նշանակումը պիտի հաստատվի և՛ Ներկայացուցիչների պալատի և՛վ Սենատի մեծամասնության կողմից, ինչն արդեն թվում է անհավանական։ Ինչ վերաբերում է ընտրություններում մասնակցելու իրավունքին, Թրամփի առջեւ այստեղ չկա խոչընդոտ։ Նա կարող է շարունակել 2Օ2Օ թվականի ընտրությունների ընտրապայքարը։ Միայն կա մի բացառություն։ Դա այն դեպքում, եթե Սենատը որոշի զրկել նրան ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Ո՞վ է վերահսկում Սենատում անցկացվող դատավարությունները։ Պատասխան. Գերագույն դատարանի նախագահն է նախագահում երկրի նախագահի նկատմամբ իմպիչմենթի հարցով դատավարությունը։ Սակայն նրա կողմից ընդունված որեւէ որոշում Սենատի մեծամասնության կողմից կարող է ենթարկվել չեղարկման։ Այսինքն՝ իրական ուժն այստեղ համարվում են սենատորները, որոնց մեծ մասը հանրապետականներ են։

Իմպիչմենթի գործընթացն ինչպե՞ս է ազդում տվյալ նախագահի հեղինակության ու նրա կուսակցության վարկանիշի վրա։ Պատասխանն այստեղ տրվում է պատմական ակնարկի միջոցով։ Երբ քաղաքական պայքարի ժամանակ, ի հեճուկս հանրապետական ընդդիմության, դեմոկրատ նախագահ Էնդրու Ջոնսոնը պաշտոնից ազատեց պատերազմական հարցերով նախարարին, Սենատում միայն մեկ ձայնը փրկեց Ջոնսոնին պաշտոնազրկումից։ Մի բան, որից հետո նախագահը սկսել էր հեկեկալ ու հենց այդ պահին՝ երդվել, որ անելու է ամեն ինչ իր հեղինակությունը բարձրացնելու համար։ Չնայած այն փաստին, որ միայն 7 միլիոն դոլարով նա գնեց Ալյասկան, Ջոնսոնի հեղինակությունը շարունակեց մնալ ցածր ու հաջորդ նախագահ ընտրվեց հանրապետական թեկնածուն։

Հանրապետական Ռիչարդ Նիքսոնը չհասավ պաշտոնազրկման պահին։ Գիտակցելով, որ այդ պահը հեռու չէ, ինքը ներկայացրեց հրաժարական 1974 թվականին, ու դժվար է ասել, թե ինչ եղավ հեղինակության հետ։ Սակայն այն փաստը, որ նրան հաջորդած փոխնախագահ Ջերալդ Ֆորդը պարտություն կրեց դեմոկրատ թեկնածու Ջիմի Քարթերից, կարող է ինչ որ կերպ ակնարկել պաշտոնաթող նախագահի վարկանիշի անկման մասին։

Իսկ ահա Բիլ Քլինթոնի դեպքում տեղի ունեցավ հակառակը։ Երդման ներքո ստելու եւ Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու մասին մեղադրանքներով Ներկայացուցիչների տանը իմպիչմենթի ենթարկված Քլինթոնն արդարացվեց Սենատում։ Ու հակառակ այս ամենին, նրա դեմոկրատ կուսակիցներն ընտրությունների արդյունքում մեծամասնություն կազմեցին Կոնգրեսի զույգ պալատներում, իսկ Քլինթոնն իր պաշտոնավարումը, հակառակ նշված երկու նախագահներին, ավարտեց 65 տոկոսի վարկանիշով՝ ամենաբարձր ցուցանիշը նախորդ 5Օ տարիների ընթացքում։

Այսինքն՝ կարելի է ասել, թե չի կարելի ասել, որ ներկա նախագահ Դոնալդ Թրամփն անպայմանորեն կտուժի իմպիչմենթի գործընթացից։ Ավելին, կարելի է նույնիսկ ենթադրել, որ նրա պաշտպան կողմնակիցների շարքերը կարող են ավելի համախմբվել։ Այն փաստը, որ Թրամփի հիմնական աջակիցների թիվը մնում է կայուն ամեն պարագայում, խոսում է այդ հնարավորության օգտին։