Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Հայաստանի բնակչության շրջանում պետական և հասարակական ինստիտուտների նկատմամբ վստահության պատկերը փոփոխվել է։ Ամենաբարձր վստահությունը շարունակում է վայելել ԶՈՒ-ը (լիովին գոհ է 49%-ը, ավելի շուտ գոհ է 28%-ը), իսկ ամենացածր գնահատականները ստացել է դատական համակարգը (լիովին գոհ է 13%-ը, ավելի շուտ գոհ է 31%-ը)։ Տվյալներն ամփոփված են Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտության մեջ։

Հետաքրքիր է, որ Հայաստանում վստահության ամենաբարձր մակարդակն ունեցող կառույցների եռյակն այս անգամ այլ պատկեր ունի։ Եթե 2026-ի փետրվարի տվյալներով Հայ առաքելական եկեղեցին երկրորդն էր այս ցանկում, ապա հիմա հինգերոդ տեղում է․ համեմատաբար բարձր ցուցանիշ են գրանցել մարզպետարանները, ոստիկանությունը և ՏԻՄ-ները։

Միաժամանակ եկեղեցու նկատմամբ հանրային գոհունակությունը 2026 թվականի փետրվարից մինչև մայիս աճել է 6 տոկոսային կետով։ Եկեղեցու գործունեությունից լիովին գոհ է հարցվածների 40%-ը և ավելի շուտ գոհ է 27%-ը։

Տվյալները նաև ցույց են տալիս, որ վերջին տարիներին եկեղեցու նկատմամբ հանրային վերաբերմունքը փոփոխական է եղել։ Եթե 2019 թվականի հոկտեմբերին եկեղեցու աշխատանքից գոհ էր հարցվածների 74%-ը, ապա 2024 թվականի սեպտեմբերին այդ ցուցանիշը նվազել էր մինչև 48%։ Դրանից հետո արձանագրվել է վստահության աճ։

Երկրորդ տեղում են մարզպետարանները՝ 72% (լիովին գոհ է և ավելի շատ գոհ է միասին), ապա՝ ՆԳՆ-ն և տեղական ինքնակառավարման մարմինները՝ համապատասխանաբար 69% և 68%։ Փետրվարի համեմատ այս երեք ինստիտուտները բարելավել են իրենց դիրքերը հետազոտության սանդղակում։

Հետազոտությունն իրականացվել է 2026 թվականի մայիսի 5-11-ը՝ հեռախոսային հարցազրույցների միջոցով։ Հարցմանը մասնակցել է Հայաստանի 1,511 մշտական բնակիչ։

Նկարը մշակված է արհեստական բանականության օգնությամբ։ 

Անի Թամրազյան