Իսրայելի պետական լեզվի այբուբենը Թուրքիայում ներկայացվել է որպես թյուրքական լեզվի՝ ույղուրերենի այբուբեն

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Թուրքիայի կրթության նախարարության կողմից հանրակրթական դպրոցներին բաժանված 6-րդ դասարանի աշակերտներին ուսուցանվող «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում սխալ է հայտնաբերվել. գրում է ermenihaber-ը:

Այդ սխալմունքը թուրքական մի շարք լրատվամիջոցներ անվանել են սկանդալային:

Պարզվել է, որ հիշյալ դասագրքում եբրայերեն այբուբենը հրամցվել է որպես ույղուրական այբուբեն, մինչդեռ Սեմական լեզվախմբից սերող եբրայերենը Իսրայելի պետական լեզուն է, իսկ ույղուրերենը՝ Թյուրքական լեզվախմբի լեզուներից մեկն է:

Թուրքիայի գրողների միության նախագահ Մեհմեթ Դողանը սոցցանցում արած գրառմամբ իր դժգոհությունն է հայտնել այդ կապակցությամբ:

«Կրթության նախարարության պաշտոնական դասագրքերն անորակ են, թուրքերենը՝ լի սխալներով: 1 մլն 340.000 տպաքանակով հրատարակված դասագրքերում ույղուրերեն այբուբենի փոխարեն եբրայերեն է ներկայացվել»:

Թեմային անդրադարձել է  պրոֆեսոր, պատմաբան Ահմեթ Շիմշիրգիլը: Նրա խոսքով` նման խայտառակության համար պետք է կազմալուծվի Թուրքիայի կրթության և դաստիարակչական խորհուրդը:

Մեկ այլ պատմաբան Մուստաֆա Արմաղանն էլ նշել է, որ պետք է անմիջապես հավաքվեն շուրջ հասարակագիտության դասագրքերը և համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: