ՔՆՆԱՐԿՈւՄ․ Թեժանում է Իրանի և ԱՄՆ-ի, Իսրայելի միջև պատերազմը․ ի՞նչ արդյունքով կավարտվի այն

Լուրեր

03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մերձավոր Արևելքը մնում է աննախադեպ ռազմական էսկալացիայի էպիկենտրոնում։ Իրանի դեմ  ամերիկա-իսրայելական գործողությունները մտել են գերակտիվ, գուցե՝ վճռորոշ փուլ։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարում է, թե կթիրախավորվի Իրանի նոր հոգևոր առաջնորդին, եթե նա շարունակի Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ քաղաքականությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է Իրանի ռազմածովային և օդային ուժերի լիակատար ջախջախման մասին՝ շեշտելով ամերիկյան զինամթերքի «անսահմանափակ» պաշարների գործոնը։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ ԱՄՆ-ն կարող է պատերազմը շարունակել անվերջ։

Քաղաքացիական զոհերի թիվն անցել է հազարը։ Մինաբում տեղի է ունեցել 165 դպրոցական աղջիկների հուղարկավորությունը։ Նավթի գները հատել են 82 դոլարի սահմանագիծը, իսկ Հորմուզի նեղուցի  փակումը սպառնում է համաշխարհային էներգետիկ կոլապսով։ Ռազմական գործողությունները չեն շրջանցել նաև միջուկային օբյեկտները. ԱԷՄԳ-ն արդեն հաստատել է Նաթանզի ստորգետնյա գործարանի մուտքի վնասումը, ինչը մեծացնում է ռադիացիոն աղետի ռիսկերը։ 

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պատրաստ է կոշտ պատժամիջոցներ կիրառել Իսպանիայի և Միացյալ Թագավորության դեմ, ովքեր հրաժարվում են տրամադրել իրենց ռազմաբազաները։ 

Արդյո՞ք սա պատերազմի վերջին փուլն է, սպասե՞լ կտրուկ փոփոխությունների Իրանում և նոր իշխանության ձևավորում։ Եվ իհարկե՝ ի՞նչ հետևանքներ կունենա այս պատերազմը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության համար։ 

Factor TV-ում հրավիրված քննարկմանը մասնակցում են Գեորգի Միրզաբեկյանը՝ արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու, Ռոբերտ Ղևոնդյանը՝ Հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ, Նելլի Մինասյանը՝ թուրքագետ, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ, Սամվել Մելիքսեթյանը՝  Հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ, Ռուբիկ Ղահրաման Մինասյանը՝ Իրանի իրադարձությունները լուսաբանող լրագրող։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։