«Ամեն ինչ հանգիստ է, հույս ունենք՝ կթռչենք»․ ՀՀ քաղաքացիները սպասում են Մասկատ-Երևան չվերթին

Լուրեր

28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
Բոլորը

Հայաստանի քաղաքացի Արտակ Մխիթարյանն այն խմբի հետ է, որի համար ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր անվճար տեղափոխություն Դուբայից  հարևան Օման։ Այս պահին քաղաքացիները Մասկատի օդանավակայանում են և սպասում են դեպի Հայաստան չարտերային չվերթին։

«Մասկատի օդանավակայանում ենք, ամեն ինչ հանգիստ է, չարտերային թռիչքը նախատեսված է 22։30-ին, հույս ունենք, որ կթռչենք»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց նա։

Արտակը պատմեց, որ ընկերների հետ ԱՄԷ էր մեկնել փետրվարի 23-ին՝ նախատեսելով վերադառնալ փետրվարի 28-ին, սակայն ստեղծված իրավիճակի բերումով ստիպված մնացել են Դուբայում։

Նրա խոսքով՝ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն առաջին իսկ պահից իրենց կողքին են եղել թե՛ Դուբայում, թե՛ Մասկատի օդանավակայանում։

Անդրադառնալով վերադարձի ֆինանսական բարդություններին՝ Արտակ Մխիթարյանը հայտնեց, որ միայն մեկ տոմսի համար ստիպված է եղել 900 դոլարից ավելի վճարել։

«Տոմսերի արժեքի մասին խոսք չկա, շատ թանկ է։ Կարծում եմ՝ որոշ մարդիկ օգտվեցին այս պահից և կարողացան լավ գումարներ աշխատել, բայց ինչ արած՝ ֆորսմաժորային վիճակ է»,- նշեց նա՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ նման ֆորսմաժորային իրավիճակներում պետությունը պարտավոր է կանգնել իր քաղաքացիների կողքին։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև սկսված ռազմական գործողություններով պայմանավորված՝ Մերձավոր Արևելքի օդային տարածքը շարունակում է ամբողջությամբ կամ մասնակիորեն փակ մնալ: Ավիաընկերությունների կողմից չեղարկվել են հազարավոր կանոնավոր չվերթներ, այդ թվում՝ Դուբայից դեպի Երևան:

Ստեղծված իրավիճակում ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր քաղաքացիների հատուկ և անվճար տեղափոխում ավտոբուսներով՝ ԱՄԷ-ից դեպի Օման (Մասկատ), որպեսզի այնտեղից հնարավոր լինի «Fly One» ընկերության միջոցով իրականացնել տարհանման չվերթներ դեպի Հայաստան։

Անի Թամրազյան