«Եկեղեցու պատմությունն արհեստականորեն ներմուծված առարկա է»․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.02.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ
23.02.2026 | 09:45
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ
23.02.2026 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
22.02.2026 | 22:33
Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան հաղթեց ռեկորդով
22.02.2026 | 21:59
Իրանը Ռուսաստանի հետ կնքել է 500 մլն եվրո արժողությամբ գաղտնի պայմանագիր «Վերբա»-ների մատակարարման համար․ Financial Times
22.02.2026 | 20:35
Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում
22.02.2026 | 20:14
Օլիմպիական ոսկին հոկեյում նվաճեց ԱՄՆ հավաքականը
22.02.2026 | 18:55
Ահազանգ է ստացվել, որ Արմավիրում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
22.02.2026 | 18:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանի հետ

-Մի խումբ երիտասարդներ նստացույց են անում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց և պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդների շարժմանը և նրանց պահանջներին:

-Անկեղծ ասած՝ այս մի քանի օրերի երիտասարդներին կբաժանեի մի քանի խմբի. մի մասը քաղաքական նպատակահարմարությամբ շահարկող խմբեր են, որոնց բողոքի ակցիաներին որևէ կերպ չեմ վերաբերվում, որովհետև նրանք ներկայացնում են մի կուսակցություն, որը տասնյակ տարուց ավելի ունեցել է կրթության և գիտության նախարարական պորտֆել և, կարծես թե, նման պահանջներ, օրինակ՝ կրթության և գիտության ֆինանսավորման ավելացման պահանջ չի հնչեցրել: Շատ հարմար համակերպվել են այն իրավիճակի հետ, որը եղել է, և որը բոլորովին լավ իրավիճակ չէր, մեր մեջ ասած։ Մյուսը բանասիրական ֆակուլտետի ուսանողներն են և պրոֆեսորադասախոսական կազմը, որոնց կողմից գրավոր որևէ հայտարարություն, տեքստ չեմ տեսել, և ինչքանով հետևել եմ ռեպորտաժներին, չեմ լսել հրաժարականի պահանջ, այլ լսել եմ ռազմավարության մի կետի վերանայման պահանջ։ Բոլոր այն խմբերը, որոնք ազնիվ մտահոգություն ունեն կրթության ռազմավարության փոփոխության հետ կապված, ոչ թե քաղաքական շահադիտական նպատակներով են շահարկում այս վիճակը, բոլոր այդ խմբերը կարող են լինել մեր երկխոսության թիրախը: Նրանց հետ կարող ենք երկխոսել այն հարցերի շուրջ, որոնք նրանց մտահոգում են, ներկայացնել առաջարկներ։ Այսինքն՝ երկխոսության հնարավորությունը չեմ բացառում, բայց ոչ նրանց հետ, որոնք պատասխանատու են այսօրվա իրավիճակի համար։

-Մինչև ո՞ւր կարող է խորանալ այս շարժումը, արդյո՞ք կարիք չկա հասարակությանը բացատրել, թե ինչու են այդ փոփոխություններն արվում։

-Իհարկե՝ կարիք կա բացատրելու, և այդ աշխատանքը տարվում է, եթե նկատել եք՝ տարբեր գործիչների կողմից այդ խոսակցությունը մեկնարկել և շարունակվում է։ Դաշնակցական երիտասարդների կողմից նախաձեռնած շարժումը որևէ հեռանկար չունի։ Չգիտեմ, դա իրենց քաղաքացիական իրավունքն է, կարող են օգտվել դրանից, բայց ես չեմ կարծում, թե իրենք այդքան մեծ վստահություն ունեն, որպեսզի կրթության ոլորտի խնդիրները հանրությունն իրենց պատվիրակի։

-Դուք վերջերս ասել եք, որ Նաիրա Զոհրաբյանի ամեն երկրորդ բառում տեսնում եք մարդու իրավունքների ոտնահարման փորձ։ Նաիրա Զոհրաբյանը նկատում է, որ ինքը պաշտպանում է սոցիալական բոլոր խմբերի իրավունքները։ Որտե՞ղ է խնդիրը։

-Երբեմն տիկին Զոհրաբյանը,- չէի ուզի իր հետ այսպիսի հեռակա զրույցով խոսել,- մարդկանց պիտակավորելու համար գործածում է այլ խոցելի խմբերին բնորոշ հատկություններ։ Օրինակ՝ մարդկանց ասում է հոգեկան հիվանդներ, մինչդեռ ինքը կոչված է պաշտպանել բոլորի շահերը։ Լրագրողն ինձ հարցրեց՝ արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանը լավ է պաշտպանում մարդկանց իրավունքները։ Խոսակցության կոնտեքստում լսած կլինեք, որ խմբակցությունը ցանկանում է տիկին Զոհրաբյանին հեռացնել հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նման խոսակցություն չի եղել, բայց լավ միտք է։

– Այսինքն՝ գուցե լինի թեմա։

-Իրականում լրագրողները դա հուշեցին, նման խոսակցություն չկա: Բայց եթե նույն ոգով շարունակվի, պետք է խնդրայնացնել այս թեման՝ արդյո՞ք տիկին Զոհրաբյանը կարողանում է պաշտպանել բոլոր խոցելի խմբերին, -ինքն ասում է խավերին,- ու սոցիալական շերտերին, թե՞ չի կարողանում։

-Իսկ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Եկեղեցու պատմությունը դպրոցական առարկաներից հանելու վերաբերյալ։ Մայր Աթոռի դիրքորոշումն անփոփոխ է՝ առարկան պետք է մնա։ Հնարավո՞ր է առճակատում եկեղեցու և Կառավարության միջև։

-Պատճառաբանությունը ո՞րն է։ Եկեղեցու պատմությունը կապվում է հայրենասիրության հետ։ Ես եկեղեցու պատմություն անցել եմ դպրոցում՝ ի տարբերություն Ձեզ։ Եվ ստացվում է, որ ես Ձեզանից ավելի հայրենասե՞ր եմ։ Ես իրականում չեմ կարող նման պնդում անել որևէ քաղաքացու հանդեպ, որովհետև ես վստահ եմ, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շատ են սիրում իրենց հայրենիքը, և պետք չէ ինչ-որ ուղիներ փնտրել՝ սովորեցնելու, թե ինչպես սիրել Հայրենիքը։ Իրենցից յուրաքանչյուրը գիտի՝ ինչպես սիրել Հայրենիքը, և դա արհեստական ու սովորեցնովի չէ։ Ինչ վերաբերվում է եկեղեցու պատմությանը, ես կարծում եմ, որ դա արհեստականորեն ներմուծված առարկա է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան