Իշխանությունը մտադիր է վերահսկել ինտերնետ տարածքը․ փորձագետներն ահազանգում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական մարմիններում շրջանառվում է մի փաստաթուղթ, որով վերահսկելի է դարձվելու ինտերնետ տարածքը։ Ի՞նչ անուն ազգանուն ունի ինտերնետ օգտագործողը, ո՞ր ժամին է մտել ու երբ դուրս եկել համացանցից, ինչ հեռախոսասարք է օգտագործել, ո՞րն է օգտատիրոջ IP հասցեն, բոլոր այս տվյալները ինտերնետ մատակարարները կարող են փոխանցել երրորդ անձի, օրինակ՝ ԱԱԾ-ին։ Առաջարկվում է վերահսկելի դարձնել նաև էլեկտրոնային փոստը՝ ինչ հեռախոսահամարով է այն գրանցված, ի՞նչ հասցեից է ուղարկվել նամակ, ո՞ւմ և ե՞րբ։ Նախագիծը մշակվել է ՀԾԿՀ-ում։ Փաստաթղթի վերջում հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ստորագրությունն է։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը վտանգավոր է համարում ինտենետ տարածքը վերահսկելու իշխանության այս նախաձեռնությունը․ «Էս ամենը փաստացի օրենքով չի կարգավորվում, պարզ չի, թե ով կարող է էս տվյալները ստանալ, երբ և ինչ սահմանափակումներ կան։ Փաստացի սահմանափակումներ չկան։ Ստացվում է, որ մոխրագույն տիրույթ է ձևավորվում, որտեղ կարող են լինել չարաշահումներ։ Ուժային կառույցները կարող են սա օգտագործել նույնիսկ անձնական հարցերով, ինչի շշուկներ տարիներ շարունակ կան, որ արվում է»։

Ինտերնետ օգտագործողների մասին հսկայական տեղեկատվության հավաքագրումը և երկու տարով արխիվացումը հղի է անկանխատեսելի վտանգներով, ահազանգում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը․ «էլեկտրոնային հարթակում մեր յուրաքանչյուր քայլը դառնում է վերահսկելի հերիք չի, մի հատ էլ արխիվացվում և պահվում է։ Ցանկացած նպատակով ի վնաս մարդու կարող է օգտագործվել այդ տեղեկատվությունը։ Երբ դու ամբողջ հասարակությունը դնում ես վերահսկելիության մեխանիզմի տակ, դրա տակից պետք է դուրս գալ։ Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է անել, որ այս նախագիծը այս տեսքով հանկարծ կյանքի չկոչվի»։

Դոյդոյանը կասկածի տակ է դնում նաև ՀԾԿՀ մշակած փաստաթղթի իրավական հիմքը՝ պնդելով, որ այն օրինաչափ չէ․ «Սա բառիս բուն իմաստով անձնական տվյալների մշակման գործընթաց է և երկու դեպքում կարող է լինել օրինական՝ եթե կա մարդկանց համաձայնությունը, և եթե նախատեսված է օրենսդրության մեջ։ Կարգավորումներ, որից պետք է բխեր այս ենթաօրենսդրական ակտը, ինչքանով տեղյակ եմ, չկա։ Հետևաբար՝ առաջ է գալիս օրենքի հակասության հարցը»։

Իսկ ո՞րն է ինտերնետ տարածքի վերահսկողության մեծացման անհրաժեշտությունը, նախագծում որևէ հիմնավորում նշված չէ։ Ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի՝ այդ անհրաժեշտությունը պետք է հիմնավորել հստակ վիճակագրությամբ․ «Կարող է՝ 100 000 դեպքից 2 անգամ է դա պետք գալիս, էդ դեպքում վտանգում ես քաղաքացիական ազատությունները շատ մասնավոր մի բան լուծելու համար։ Հանցագործները լավ գիտեն ոնց վերահսկելի չլինեն, իսկ հասարակ մարդիկ դառնում են վերահսկելի։ Այսինքն՝ համաչափության սկզբունքն էլ պետք է կիրառես»։

Եթե նախագիծը կյանքի կոչվի, ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետի, սպասվում է ևս մեկ բացասական հետևանք՝  ինտերնետ մատակարարները ստիպված կլինեն իրականացնել տեխնիկական վերազինում և հետևաբար՝ ինտերնետը կթանկանա․ «Եվ կարող է հարվածել պրովայդերներին, որոնք շատ ավելի բարդությամբ են նմանատիպ տեխնիկական վերազինման գնում, առավել ևս՝ շտապ, արագ»։

Առայժմ ՀԾԿՀ նախագիծը չի քննարկվել ո՛չ մասնագիտական շրջանակներում, ո՛չ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում, ո՛չ էլ Ինտերնետ կառավարման խորհրդում։ Վերջինի քարտուղար Գրիգոր Սաղյանի խոսքով՝ ինտերնետ օգտագործողների տվյալները հավաքագրվում են նաև եվրոպական երկրներում, ճիշտ է՝ արխիվացումը կարճ ժամանակով է․ «Կարևորն այն է, որ փաստաթղթում, ի տարբերություն Ռուսաստանում գործող փաստաթղթի, չի պահանջվում պահպանել հաղորդման բովանդակությունը։ Էն փաստը, որ սկսվել է էս ժամին, հաղորդվել էս ժամին, օրը․․․ և վերջ։ Դա հուսադրող է»։

Ըստ Սաղյանի՝ օրենքի խախտմամբ, բայց իրականում այսօր էլ ինտերնետ մատակարարները պահպանում են օգտագործողի տվյալները և չկա երաշխիք, որ ինտերնետ մատակարարը անձից գաղտնի տվյալներ չի տրամադրի իրավապահներին․ «Իհարկե կտրամադրի, եթե ԱԱԾ-ն ստիպի, բայց մենք տեսնում ենք՝ փորձ է արվում կառուցել իրավական պետություն։ Ամեն դեպքում անհրաժեշտ է քրեական գործ։ Նախորդ իշխանությունների ժամանակ ունեինք օպերատոր, որը չէր տրամադրում էդ տվյալները, և դրա համար հսկա պատիժ չի կրել, պարզապես անհրաժեշտ է թղթով՝ դատարանի որոշում։ Հիմա ի՞նչն է խանգարում ԱԱԾ աշխատողին նույն ձև դիմի օպերատորին»։

ՀԾԿՀ-ի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը Factor TV-ին փոխանցեց, որ հանձանժողովը նախագիծն ուղարկել է ինտերնետ մատակարարներին՝ կարծիք ստանալու ակնկալիքով․ «Այս նախագիծն այն փուլում է, որ պետք է ստանանք կարծիքներ նախ՝ օպերատորներից, հետո նոր այն հանրային քննարկման ներկայացնենք շահագրգիռ բոլոր կողմերի հետ։ Այս պահին դեռ վաղ է խոսել, թե վերջնական ինչ տեսքով որոշումը կընդունվի»։

Եթե նախագիծը հաղթահարի հանրային քննարկումների փուլը, փաստաթուղթը կմտնի ՀԾԿՀ օրակարգ և կընդունվի։ Իսկ կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարի 1-ից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռաբերտ Անանյան