20 տարի՝ արդարության սպասումով. Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների մոտ հույս է ծագել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ունեզրկումից շուրջ 20 տարի անց պետությունն ամբիոն է տրամադրում Հյուսիսային պողոտայի նախկին քաղաքացիներին։ Խորհրդարանական փաստահավաք լսումներին մեկը մյուսի հետևից իրենց պատմությունների մասին էին հիշեցնում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականությունից զրկվածները։

Նրանցից Սրբուհի Ղասաբյանը մինչ օրս սպասում է փոխհատուցման. «Պետական կարիքների համար օտարված իմ սեփական տարածքն այսօր օգտագործվում է Սեդրակ Քոչարյանի՝ Stefano Ricci բրենդային խանութի կողմից՝ Մայրապետյանի շենքը, իսկ իմ փոխհատուցումն այս 17 տարիների ընթացքում դեռ վերջնական լուծում չի ստացել»:

Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին իրականացված «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի արդյունքում կասկածի տակ դրվեց Երևանի փոքր կենտրոնի 3000-ից ավելի քաղաքացիների սեփականության իրավունքը։ Որոշները ստացան չնչին փոխհատուցում։ Դատական ատյաններում շատերը  իրավունքները չեն վերականգնվել, հակառակը՝ խախտվել են։ Ունեզրկված քաղաքացիները արդարության հույսով դիմել են ՄԻԵԴ։ Եվրոպական դատարանի որոշմամբ՝ միայն 1 մլն 600 հազար դոլար Կառավարությունը կվճարի բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականազրկված Յուրի Վարդանյանին։ Այս տարվա հոկտեմբերի դրությամբ՝ ևս 18 քաղաքացու վերաբերյալ եվրոպական ատյանը որոշում է կայացրել ընդդեմ ՀՀ-ի:

«Դավիթ Հարությունյանն ապահովում էր օրինական դաշտըն և այն աստիճան էր լկտիացել, որ քաղաքացիներին ասում էր՝ ծիծաղելով մեր երեսին՝ հա՛-հա՛, դիմեք Եվոպական դատարան, բայց լավ իմացեք՝ ձեր հակառակորդը ես եմ»,- հիշեց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը։

«Հյուսիսային պողոտայի մոտով անցնելիս աչքերս արցունքով են լցվում, երբ նայում եմ այն կողմ, որտեղ բնակարանս էր»,- անկեղծանում է 74-ամյա Սիրվարդ Գրիգորյանը։ Հարսն ու թոռներն այսօր ապրում են խարխուլ մի տանը, ինքը՝ ևս, թեև նրանցից առանձին է։ Ժամանակին Սիրվարդ Գրիգորյանը Երևանի կենտրոնում ունեցել է 82 ք.մ.-անոց բնակելի տարածք և այգի. «Ես կորցրեցի իմ որդուն, որովհետև ժամանակին ինձ փոխհատուցում չտվեցին, որպեսզի կարողանամ նրա բուժմամբ զբաղվել։ Ինձ ստիպեցին՝ դատարանով վճիռ կայացրին, որդուս քառասունքը չլրացած՝ մեզ՝ հարս ու սկեսուրի, քարշ տվեցին, սևազգեստ քարշ տվեցին դատարան, վտարման վճիռ կայացրին»,- ասում է տիկին Գրիգորյանը:

Խորհրդարանական լսումների նախաձեռնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հիշեց ԴԱՀԿ աշխատակիցների կողմից սեփական տնից վտարվող մահամերձ կնոջ պատմությունը։ «Հյուսիսային պողոտայի» քաղաքաշինական ծրագիրը, ըստ նրա, կայացել է հարյուրավոր ընտանիքների դժբախտացման գնով։

«Ինչպես էին բռնի ուժով մարդիկ դուրս բերվում սեփական, հայրական տներից, ինչպես էր իրենց աչքի առաջ բուլդոզերի հարվածից փլուզվում իրենց մանկությունը, փլուզվում ունեցվածքը և պապական ժառանգությունը։ Այս ամենն արվում էր առանց օրենքի, Սահմանադրության հակասությամբ, իսկ համարժեք փոխհատուցման մասին անիմաստ է խոսել։ Մի քանի տասնյակ «Էլիտար» խմբակ այս ամենի արդյունքում դարձավ միլիոնատեր»,- նշեց Գայանե Աբրահամյանը։

Դատարանները կատարել են օրվա քաղաքական իշխանության պատվերը՝ ունեզրկել քաղաքացիներին։ Այդ մասին են վկայում հենց ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացված որոշումները, որոնցում արձանագրվել է, որ ունեզրկումները տեղի են ունեցել օրենքի բացակայության, կամայականության պայմաններում, ասում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը. «Բավարարվել է ավելի քան 2 միլիոն եվրոյին համարժեք վնաս, որը պետք է վճարվի ՀՀ պետական բյուջեից, և սա խոսուն է, քանի որ ինքնին ուշադրություն է գրավում, որպեսզի պետությունը թույլ չտա այդ հարցերը բարձրանան միջազգային ատյաններ»։

Խորհրդարանական լսումներին ներկա իրավապաշտպաններն ընդգծում են իրավունքի գերակայության ապահովման անհրաժեշտությունը՝ արդեն ժողովրդավարական Հայաստանում։

«Հրամայական է դառնում քաղաքական գնահատական տալը պետության զավթման բոլոր խմբավորումներին։ Քաղաքական գնահատականն իրավական այն հիմքն է, որի հիման վրա այս աղաղակող խախտումների հիմքով քրեական գործ հարուցվի։ Այստեղ ամեն ելույթ քրեական հանցագործության մասին հաղորդում էր։ Բացի նյութական իրավունքների խախտումների վերականգնումը՝ սեփականությունից զրկվածները պետք է ստանան բարոյական փոխհատուցման իրավունք»,- ասաց Արթու րՍաքունցը:

Մեկ այլ իրավապաշտպան՝ Նինա Կարապետյանցը իր հերթին նկատեց. «ՀՀ քաղաքացին չի կարող հեղափոխությունից հետո գտնվել այնպիսի վիճակում, որ իր իրավունքները խախտված մնան, չի կարող այդպիսի բան լինել, որ հանցագործ դատավորները, դատախազները, քաղաքապետները փոքր դրվագներով մեղադրանք առաջադրեն։ Այս բոլոր մարմինները հանցավոր համագործակցությամբ ունեզրկել են ՀՀ քաղաքացիներին։ Խնդրի լուծումը կարող է լինել միայն քաղաքական գնահատական տալը»:

Այստեղ խոսում ենք կոռուպցիոն հանցագործությունների մասին, որոնց մասնակցել են նախկին իշխանության ներկայացուցիչներ, նրանց ազդեցությամբ գործած դատավորներ, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ելույթներում նշվեցին հանգամանքներ, որոնք արժանի են իրավապահ մարմինների ուշադրությանը և ես այս ելույթների ձայնագրությունները ուղարկելու եմ իրավապահ մարմիններին»,- հավելեց նա։

Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարում գործընթացի արդյունքում տուժած քաղաքացիների իրավունքի վերականգնումը՝ մեղավորները պետք է գտնվեն և պատժվեն։ Իսկ իրավունքների վերականգնում խորհրդարանի ղեկավարն ակնկալում է հատկապես գալիք տարվանից սկսվելիք անցումային արդարադատության շրջանակում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան