ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 151 դեպք՝ 6 ամսում․ պակասել են բռնության դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«2019 թվականի  առաջին կիսամյակում լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 151 դեպք է գրանցվել, որից 83-ը՝ ԶԼՄ-ների ու նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերն են։ Նախորդ տարվա համեմատ՝ այդ ճնշումների քանակը երկու անգամ աճել է»,- «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն ամփոփում է 2019-ի առաջին կիսամյակը՝ մամուլի ազատության տեսանկյունից։

Նրա խոսքով՝ 2019-ի առաջին կիսամյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք է գրանցվել, սակայն դրան զուգահեռ, ավելացել է ԶԼՄ-ների ու նրա աշխատակիցների ներգրավվածությամբ դատական հայցերի թիվը։

«2010 թվականից հետո, երբ ապաքրեականացվեց վիրավորանքն ու զրպարտությունը, այս տարվա  առաջին կիսամյակի ցուցանիշն ամենաբարձրն է։  Վեց ամսվա ընթացքում  արձանագրվել է 56 նոր դատական հայց՝ ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների։ Դրանցից մեկը ֆինանսատնտեսական վեճ է, մյուս երկուսը՝ տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման  հետ է կապված, և 53-ը, իսկապես մտահոգիչ ցուցանիշ, վիրավորանքի և զրպարտության հիմքով է»,- նշեց Աշոտ Մելիքյանը։

19 դեպքում հայցվորները շարքային քաղաքացիներ են, ևս 19  դեպքում՝ քաղաքական գործիչներ ու պետական պաշտոնյաներ։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահին այս ցուցանիշները չեն գոհացնում։

«Յոթ դեպքում գործարարներ ու մասնավոր ընկերություններ են,  3 դեպքում՝ հասարակական կամակերպություններ։ ԶԼՄ-ների դեմ հայց ներկայացնողների շարքում 2-ական դատավոր ու փաստաբան է։ 2 դատական վեճ լրատվամիջոցների և լրագրողների միջև է, ևս 2 դեպքում՝ ԶԼՄ-ներն են՝ ընդդեմ պետական մարմինների։ Սա շատ տհաճ ցուցանիշ է»,- ընդգծեց ԽԱՊԿ նախագահը։

Աշոտ Մելիքյանն անդրադարձավ նաև հանրային նշանակություն ունեցող երկու  քրեական գործերի՝ կապված 2015-ի հունիսին «Էլեկտրիկ Երևան»-ի  և 2016-ի հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների հետ։

«Հետևելով գործընթացներին, շատ լավ տեղյակ ենք, թե ինչ որոշումներ են կայացվում։ Երբ «Էլեկտրիկ Երևանի» գործը կասեցվեց, մենք օգնեցինք այդ տուժած լրագրողներին, նրանց անունից պատրաստեցինք բողոք և ներկայացրինք Դատախազություն։ Դատախազությունը վերացրեց Հատուկ քննչական ծառայության՝ կասեցման մասին որոշումը և հանձնարարեց վերսկսել քննությունը»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

«Ինչ վերաբերում է Սարի թաղի գործին, ապա այստեղ ամեն ինչ ավելի բարդ է»,- ասում է  «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահը։

«Անցյալ տարի այն կասեցվեց, և մենք տուժած լրագրողներին օգնեցինք նույնկերպ բողոք ներկայացնել Դատախազություն, բայց Դատախազությունն այն մերժեց, և մենք դիմեցինք արդեն Առաջին ատյանի դատարան»,- նշեց ԽԱՊԿ նախագահը։

Առաջին ատյանի դատարանը  նույնպես մերժել է բողոքը և այս պահին  հերթական բողոքն են ներկայացրել  վերաքննիչ ատյան։ Աշոտ  Մելիքյանի խոսքով՝ մտադիր են երկու գործերն էլ  մինչև վերջ տանել։

Դատական գործընթացներից զատ, այս տարի  2․5 անգամ աճել  են նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը։ 2019-ի առաջին կիսամյակում դրանց թիվը 66-ի է հասել։ Մեծացել է նաև  լրատվամիջոցների ու դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների թիվը՝  2019-ին հասնելով  83-ի։

 

Նելլի Մելքոնյան