Սևանի մակարդակը ոչ մի դեպքում չի կարելի իջեցնել. Բարդուղ Գաբրիելյանը՝ լճի խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

Կարելի էր ինչ-որ բաներ ձեռնարկել, օրինակ՝ նախատեսել, որ այս տարի, գոնե մինչև այս սեզոնը, Սևանի ջուրը բարձրանար, մինչդեռ հակառակ պատկերն ունենք: Սևանա լճի խնդրին նվիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։

«Մինչ վերջին տվյալները, նույնիսկ անցյալ տարվա համեմատ, ջրի մակարդակը բացասական հաշվեկշիռ ուներ»,- հավելեց նա:

Անդրադառնալով ձկնային պաշարներին՝ Բարդուղ Գաբրիելյանը նշեց, որ դրանք պետք է դիտարկել ոչ միայն որպես սննդի աղբյուր, այլ էկոհամակարգի, սննդային շղթայի վերին օղակ:

«Ձուկը, սնվելով ջրային օրգանիզմներով, կլանում է այդ օրգանական նյութը, և եթե մենք որսում ենք այդ ձուկը, օրգանական նյութը ջրում կքչացնենք, դրանով իսկ կնվազեցնենք այս ծաղկման պրոցեսը։ Բայց դրա համար մենք պետք է ունենանք ձկան և խեցգետնի բավարար պաշար, որն այսօր չկա», – ասաց բանախոսը՝ հավելելով, որ առկա արդյունաբերական պաշարները բավարար չեն, որ հնարավորություն ունենանք որս առաջարկել:

Խեցգետինը նույնպես, ըստ Բարդուղ Գաբրիելյանի, լճի համար արդյունագործական օբյեկտ, ինչպես նաև սննդի և եկամուտի աղբյուր է հանդիսանում. «Ձկնապաշարի անկման պայմաններում այն բավական կարևոր դեր էր խաղում։ Բայց, ցավոք, սխալ տվյալներով տալով՝ բերեցին նրան, որ մեր որոշում ընդունող մարմիններն ու անձինք սխալ ճանապարհով գնացին, որսը չկառավարվեց: Եվ այսօր ունենք նաև խեցգետնի պաշարի խզում»:

Հարցին՝ որքան ժամանակ է անհրաժեշտ՝ Սևանը փրկելու համար, Գաբրիելյանը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե ինչ միջոցառումներ կիրականացվեն:

«Նախ՝ պետք է ունենանք լճի բարձրացում, ոչ մի դեպքում չի կարելի լճի մակարդակն իջեցնել: Երկրորդ՝ պետք է ավազանից օրգանական նյութի և կենսածին տարրերի մուտքը կասեցնել կամ նվազեցնել: Անպայման պետք է մաքրման կայաններ կառուցվեն հիմնական աղտոտող գետերի վրա: Այսօր մի քանի հատ կա, բայց դրանք միայն մեխանիկական մաքրում են ապահովում, ինչը բավարար չէ: Երրորդ՝ պետք է շարունակել ափամերձ գոտիների, նոր ջրածածկ տարածքների մաքրում, քանի որ վերջին տարիներին, ինչ-ինչ պատճառներով, դադարեցվել են այդ մաքրման աշխատանքները»,- թվարկեց Բարդուղ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ պետք է նաև անպայման վերականգնել ձկան պաշարները և հասցնել բավարար քանակի, որպեսզի թույլատրվի դրանց արդյունագործական որսը:

Ինչ վերաբերում է Սևանում լողալուն և դրա վտանգավորության մասին լուրերին, Բարդուղ Գաբրիելյանն ասաց՝ «ծաղկումը» դիտվում է որոշ ծանծաղուտ հատվածներում, որտեղ, բնականաբար, լողալ չի կարելի:

«Բայց տեղեր կան, որտեղ համեմատաբար մաքուր է: Պարզ է, խմել պետք չէ ջուրը, բայց լողալ կարելի է: Բայց, ամեն դեպքում, պետք է Առողջապահության նախարարությունը ջրի անալիզ անի, որովհետև այդ ջրիմուռներն արտադրում են թունավոր նյութեր»,- ասաց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը: