Ինչո՞ւ են հաճախակիացել ինքնադատաստանի դեպքերը. անպատժելիության հետևանքները

Լուրեր

13.12.2024 | 17:31
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 16:24
Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
13.12.2024 | 16:19
Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց
13.12.2024 | 16:07
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր համաձայնության կա Սիրիայում կարգավորման շուրջ
13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
13.12.2024 | 15:24
Ադրբեջանում զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է նվազեցնել՝ հասցնելով 30 տարեկանի
Բոլորը

Հատկապես Հանրապետական կուսակցության և երկրի նախագահ Սերժ Սարգսյանը շատ է սիրում տարբեր ամբիոններից խոսել երկրում օրենքի գերակայության հաստատման մասին` հայտարարելով, թե Հայաստանում իր ղեկավարած կուսակցության իշխանավարման արդյունքում աղբամանն է նետվել ուժով և բռնությամբ հարցեր լուծելու ավանդույթը, թե մեր երկրում զոռբայությունն է՛լ տեղ չունի և զենքով հարցեր լուծողները կրելու են ամենախիստ պատիժը: Սակայն չնայած Սարգսյանի և նրա թիմակիցների հավաստիացումներին` հանրությունը բավականին հաճախակի է լսում բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների կողմից իրականացվող տարբեր հանցագործությունների մասին: Եվ, որ ուշագրավ է, պարբերաբար նմանօրինակ միջադեպերի առանցքում հայտնվում են միևնույն պաշտոնյաները կամ նրանց մերձավորները:

Օրեր առաջ արձանագրված բռնության հերթական դեպքն, օրինակ, առնչվում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ: Խոսքը օգոստոսի 15-ին Սևան-Երևան ավտոճանապարհին սկսված, ապա Երևանում ավարտված ծեծի մասին է:

Մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 24-ամյա երիտասարդը մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել այն բանի համար, որ հանդգնել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհուն հրավիրել իր ծննդյան արարողությանը։ Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ: Ինքը՝ Հայրապետյանը, հերքում է իր հնարավոր առնչությունն այս միջադեպին` ասելով, թե եթե իր բարեկամներից մեկը սրիկա է, ապա ինքը մեղավոր չէ:

Հայրապետյանը, սակայն, հիշեցնենք, հրապարակավ հայտարարում էր, որ ինքը հարցերը լուծում է ծեծի միջոցով և տարակուսում դա կասկածի տակ դնող լրագրողների հարցից: Ավելի քան 5 տարի առաջ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում աշխատակիցների կողմից ծեծի էր ենթարկվել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ով ծեծից 12 օր անց գիտակցության չգալով մահացել էր: Դրա արդյունքում ծավալված հանրային հզոր շարժման արդյունքում Ռուբեն Հայրապետյանը ստիպված եղավ հրաժարվել իր պատգամավորական մանդատից: Դրանով, սակայն, նրա անվան հետ կապված աղմկալի պատմությունները չավարտվեցին: Երկու տարի առաջ ճիշտ այս օրերին , «Էյր Արմենիա» ընկերության 51 տոկոսի սեփականատեր Արսեն Ավետիսյանն ահազանգեց, որ դարձյալ տխրահռչակ «Հարսնաքար» ռեստորանի հարևանությամբ Ռուբեն Հայրապետյանի և նրա թիմակիցների կողմից դաժան ծեծի է ենթարկվել: Իհարկե, այս միջադեպից հետո կողմերը հայարարեցին հաշտվելու մասին, սակայն, փաստն այն է, որ Հայրապետյանն այդպես էլ որևէ պատասխանատվության չենթարկվեց:

Բռնարարքների հետ կապված տարբեր սկանդալային պատմություններում հայտնված մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի` ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանի անունը ևս վերջին օրերին հերթական անգամ հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ` հայտնի հեղինակություն Լոլոյի Էդոյի կողմնակիցները, որոնք փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի փեսան ու նրա հարազատներն են, Վանաձորը վերածել են Սիցիլիայի և օրերս տեղի ունեցած դեպքից հետո զինված են շրջում քաղաքում՝ փորձելով գտնել Էդոյի՝ Էդմոն Հարությունյանի վրա կրակող անձին կամ անձանց, «ռազբորկաներ» են անում հավանական կասկածյալների հետ և այլն: Հնչել են ոչ թե միակողմանի կրակոցներ, այլ փոխհրաձգություն է եղել, ավելին՝ նախահարձակ եղել է տուժող կողմը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2015թ. հունիսի 23-ին «էլեկտրիկ Երևանի» ցույցը ցրելիս Երանոսյանն աչքի էր ընկել լրագրողների նկատմամբ առանձնակի դաժանությամբ` հրահանգելով նրանց նկատմամբ բռնություն կիրառել: Նույն գործելաոճը շարունակվեց մեկ տարի անց` Սարի թաղի հայտնի դեպքերի ժամանակ, այս անգամ արդեն Լյովա երանոսյանի եղբոր` Լեռնիկ Երանոսյանի կատարմամբ, ով լուսաձայնային նռնակ էր նետել լրագրողների վրա:

Երանոսյան եղբայրները հերթական անգամ աչքի ընկան այս տարվա մարտին` ԱԺ ընտրություններից առաջ` Ջրառատ գյուղում ծավալված ծեծկռտուքի շրջանակում, որի ընթացքում նաև կրակոցներ էին հնչել:

Անշուշտ, հանրային հիշողության մեջ թարմ են նաև Սյունիքի նախկին մարզպետի և նրա որդու մասնակցությամբ պարբերական կրիմինալ միջադեպերը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի, գեներալ Մանվել Գրիգորյանի որդիների և բազմաթիվ այլ ներկա ու նախկին պաշտոնյաների օրինակները, որոնք առանց բացառության` այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել:

Եվ պատահական չէ, որ այս ամբողջը տարիների ընթացքում մարդկանց մեջ առաջացրել է իրավապահ, դատական համակարգի նկատմամբ խորը անվստահություն, ինչի արդյունքում հաճախացել են ինքնադատաստանի դիմելու դեպքերը:

Հուլիսի վերջին Սևանում մի խումբ անձինք ծեծելով սպանեցին «Միրաժ» հանգստյան տան սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանին, ինչից հետո նրա որդին հոր վրեժը լուծելու համար սպանեց այդ անձանցից մեկին, ապա հանձնվեց ոստիկանությանը:

Չանցած մեկ շաբաթ` կրակոցներ հնչեցին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում, որի հետևաքով 4 անձ զոհվեց, 7-ը՝ վիրավորվեց:

Ուշագրավ է, որ չնայած վերջին վեց տարիների ընթացքում պետբյուջեից ոստիկանությանը հատկացված գումարները գրեթե կրկնապատկվել են, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ առիթը բաց չի թողնում խոսելու համակարգում իրականացված բարեփոխումների մասին, այնուամենայնիվ, հանցագործությունների թվի ավելացումն այլ բան է վկայում, այսինքն՝ ստացվում է, որ ոստիկանությանը տրվող ֆինանսական միջոցների ավելացմանը զուգահեռ`աճում է նաև հանցագործությունների թիվը:

Ինչ վերաբերում է Հայաստանում ոստիկանների թվին, ապա այն գաղտնի է պահվում: Այս կապակցությամբ հաճախ են հնչում քննադատություններ, որ Հայաստանն աշխարհում ամենաոստիկանացված երկրների թվում է: ՄԱԿ-ի ներկայացված տվյալներով՝ տարբեր երկրների միջին վիճակագրական ցուցանիշներով 100 հազար բնակչին բաժին է ընկնում ոստիկանության մոտ 300 աշխատակից: Հայաստանում, մինչդեռ, ըստ փորձագետների հաշվարկների, այդ թիվը հասնում է 1000-ի: Եվ չնայած դրան` ամենոստիկանացված երկրներից համարվող Հայաստանում օրենքի գերակայության փոխարեն շարունակում է ամրապնդվել անպատժելիության մթնոլորտը:

Շողիկ Գալստյան