«Մի քիչ երկար է այս մեկը». վարչապետն ընթերցեց հանձնարարականի տեքստը

Լուրեր

12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարությունն այսօր անցկացրեց հերթական նիստը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը կառավարության ղեկավարը հանդես եկավ համապատասխան հանձնարարականներով:

Նշենք, որ վարչապետը պաշտոնն ստանձնելուց հետո նիստերը սկսում է առնվազն երեք հանձնարարական ընթերցելով: Կառավարության ներկայացուցիչներին ուղղված հանձնարարականներն ընթերցելուն զուգահեռ Կարապետյանը հաճախ է փորձում բացատրել հանձնարարականի էությունը՝ ըստ երևույթին ցանկանալով այն ավելի մատչելի կերպով մատուցել նախարարներին, քան գրված է հանձնարարականի տեքստում: Այսօր էլ հերթական հանձարարականը ընթերցելիս վարչապետը նկատեց. «Մի քիչ երկար է այս մեկը»:

Հանձնարարականը վերաբերում էր մարզպետների աշխատանքի արդյունավետության գնահատման կարգին: «Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման անհամաչափությունները մեր առաջ կանգնած կարևորագույն մարտահրավերներից է: Մենք պատրաստ ենք խրախուսել տեղական մակարդակում ենթակառոցվածքների տնտեսական զարգացման ծրագրերը, ավելին՝ ուղղակի օժանդակել կամ մասնակցել դրանց իրագործմանը՝ պայմանով, որ տեղական և տարածքային իշխանությունները դրսևորեն բավարար նախաձեռնողականություն՝ սեփական ռեսուրսները մոբիլիզացնելու և արդյունավետ գործունություն ծավալելու հարցում»,- նշեց Կառավարության ղեկավարը:  

Կարապետյանն ընդգծեց, որ 2017 թվականի տեղական բյուջեների պլանավորման գործընթացում տեղական իշխանությունները ավելի հավակնոտ գտնվեցին և արդյունքում սեփական եկամուտների մասով պլանային ցուցանիշն առանց Երևան քաղաքի ավելացել է 17,3 տոկոսով:

«Հուսադրող են նաև 2017 թվականի սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակների ցուցանիշները: Անցած տարվա փաստացի հավաքագրման ցուցանիշը գերազանցել է շուրջ 950 միլիոն դրամով»,- շարունակեց Կարապետյանը՝ հավելելով, որ իրենց կատարած ուսումնասիրությունների ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիներ, որոնք պահանջում են արդյունավետ և արագ լուծումներ. «Մասնավորապես արմատական վերանայման կարիքներ ունեն տեղական բյուջեների սեփական եկամուտների պլանավորման և կատարման գործառույթները: Այս միջոցների հաշվին է նաև, որ տեղական ինքնակառավարման մարմինները բնակիչներին պետք է տրամադրեն իրենց լիազորությունների շրջանակում բավարար ծավալի ու որակի ծառայություններ, բնակավայրերում ձևավորեն բարվոք կենսամիջավայր»:

Վարչապետն ընդգծեց, որ էական անհամաչափություններ արձանագրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ինչպես ծառայությունների համադրելի ֆիզիկական ծառայություններում, այնպես էլ այդ ծառայությունների համար իրականացվող ծախսերոմ:

«Օրինակ մեկ շնչի հաշվով հաշվարկային սեփական եկամուտները, ըստ մարզերի, տատանվում է 5,6 հազար դրամից մինչև 11,5 հազար դրամ: Ծախսերի մասով նույն համայնքում տարբեր նախադպրոցական ուսումնական հաստատություններում խմբերի քանակը, խտությունը, հաստիքները աշխատավարձերը և սննդի ծախսերը էապես տարբերվում են այլ հավասար պայմանների դեպքում: էական տարբերություններ են արձանագրվում նաև հանրակրթության բնագավառում: Այսօրվա կառուցվածքի արդյունքում մեկ աշակերտի բերված ֆինանսավորումը տատանվում է 129 հազար դրամից մինչև 5,5 միլիոն դրամ, այստեղ լուրջ քայլեր պետք է իրականացնել կրթության անհրաժեշտ որակը բոլոր դպրոցներում ապահովելու համար»,- ավելացրեց Կառավարության ղեկավարը:

Վարչապետը նկատեց, որ գրեթե բոլոր մարզերում աղբահանության և սանմաքրաման աշխատանքների ընդհանուր ծախսերը գերազանցել են հավաքագրված գումարները, կան մարզեր, որտեղ հավաքագրած գումարների կշիռը ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 25 տոկոս:

«Ընդ որում՝ շատ մեծ անհամաչափություն է նկատվում մեկ իրավաբանական անձի հաշվով հավաքագրված գումարների հարցում: Մարզերում նշված ցուցանիշը տատանվում է 284 դրամից մինչև 1586 դրամ՝ 5.5 անգամ տարբերություն»,- ասաց Կարապետյանը:

Ըստ վարչապետի՝ սոցիալական օժանդակության պատկերը մարզերում ևս խիստ տարբեր է. «Իրավաբանական անձանցից աղբահանության իրականացման կնքված պայմանագրերի ցուցանիշը տատանվում է 5 տոկոսից մինչև 30 տոկոս, մենք մարզ չունենք, որ հարյուր կամ ութսուն տոկոս իրավաբանական անձերի հետ պայմանագիր է ստորագրել»:

Ամփոփելով ելույթը՝ վարչապետը նկատեց, որ հիշատակված խնդիրների լուծման գործընթացում մեծ դեր ունեն մարզպետները և իրենց կողմից իրականացվող գործողությունների արդյունավետությունը: Հաշվի առնելով վերոնշյալը վարչապետ Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել մարզետների աշխատանքների արդյունավետության գնահատման կարգի նախագիծը՝ դիտարկելով մարզում կատարված ներդրումների ծավալը, ստեծված նոր աշխատատեղերը, համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը, աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում կատարված աշխատանքները և մի շարք այլ հատկանիշներ:

«Ուզում եմ բոլորին տեղյակ պահել, որ մենք ունենք մարզերի անձնագիր, որտեղ 69 հայտանիշով գնահատվում է մարզը, և դա աշխատում է, մենք աշխատանքային այցերի ընթացքում դրանց մասին խոսում ենք, մարզպետները էդ ցուցանիշներն ուսումնասիրում են: Մենք Տարածքային կառավրաման նախարարության հետ համատեղ տարբերակ ենք քննարկել և կներկայացնենք հաստատման` 11 խոշոր հայտանիշներով մինչև տարեվերջ գնահատելու մեր մարզային թիմերի աշխատանքի արյդունավետությունը»,- եզրափակեց գործադիրի ղեկավարը:

Շողիկ Գալստյան