Թուրքիայի համապետական ընտրություններին ընդառաջ՝ շարունակվում են ընդդիմության գրասենյակների վրա հարձակումները։ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) Շանլըուրֆայի պատգամավորության թեկնածու Մահմութ Թանալը հայտարարել է, որ փամփուշտներ են արձակվել կուսակցության նախընտրական գրասենյակի վրա՝ «ընդդիմությանը սպառնալու նպատակով», գրում է Duvar-ը։ Թվիթերյան իր էջում Թանալը հայտնել է, որ պատռել են նաև CHP-ի առաջնորդ և ընդդիմադիր դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի, ինչպես նաև …

