Ռուսաստանի Դաշնության զորքերը շարունակում են իրենց հիմնական ուժերը կենտրոնացնել Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններով։ Այս մասին մայիսի 22-ի առավոտյան ամփոփագրում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, փոխանցում է korrespondent.net-ը։ Ըստ աղբյուրի՝ անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատի նշված հատվածներում տեղի է ունեցել 37 ռազմական բախում։ Բախմուտն ու Մարինկան մարտական գործողությունների էպիկենտրոնում են։ «Մարտերը …

