Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Սինցիա Բոնֆրիսկոն «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բոնֆրիսկոն Ադրբեջանի հարձակումը որակել է որպես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում փխրուն խաղաղության հերթական խախտում։ Նրա կարծիքով՝ ֆանտոմային հակաահաբեկչական գործողության պատրվակով, փաստորեն, ադրբեջանական զինուժը հարձակվել է հայ համայնքի բնակության շրջանի վրա և զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել …

