Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը ամենաշատն է հետաքրքրված Ադրբեջանի հետ ճանապարհների բացման հարցում, և դիմադրությունը հակառակ կողմից է։ Ըստ Փաշինյանի՝ փորձում են Հայաստանի համար բարձրացնել ճանապարհների բացման գինը։ Եվրոպացի դիտորդների Հայաստան գալու թեմայով Փաշինյանն ասել է, որ իրենք ՀԱՊԿ-ից խնդրել են սկզբունքային բան՝ ճշգրտել ՀԱՊԿ-ի …