Անօգնական. համընդհանուր ներառական կրթությունը դեռ լիարժեք չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն երկու տարի Հայաստանում գործող համընդհանուր ներառական կրթության համակարգը դպրոցական տարիքի հատուկ կարիքներ ունեցող ոչ բոլոր երեխաներին է հասանելի: Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները բազմաթիվ խնդիրներ են մատնանշում՝ անհրաժեշտ պայմանների բացակայություն, օգնականների պակաս, երեխային դասերին ոչ լիարժեք ներգրավելու հանգամանքներ։

Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունից նշում են՝ իրենք պատասխանատու են միայն պայմանների ստեղծման ու կրթության համար, սոցիալական ծառայությունները պիտի տրամադրի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ստելլա Միրզոյանի որդին արդեն 7 տարեկան է։ Անցած տարի նա երեխային դպրոց չէր տարել, քանի որ դպրոցում անհրաժեշտ պայմաններ չկային։ Միրզոյանը պնդում է՝ օրենքը միայն թղթի վրա է գեղեցիկ գրված, սակայն դրա ոչ մի կետ այսօր չի գործում. «Ես վստահ եմ, որ 30 հոգանոց դասարանում, որտեղ չկա հատուկ մանկավարժ, հատուկ մասնագետ, չեն կարողանալու իմ բալիկին դասապրոցեսին ներառումը կազմակերպել։ Ի սկզբանե բոլոր դպրոցներում ասում են՝ կա՛մ դուք եք գալու բալիկի հետ նստեք դասարանում, կա՛մ պետք է տյուտոր վարձեք»:

Միրզոյանը նշում է՝ հանրակրթական դպրոցում ուսուցիչները չունեն հատուկ պատրաստվածություն, և պետությունը, փակելով հատուկ դպրոցները, ամբողջ ծանրաբեռնվածությունը դրել է ծնողների ուսին։ Ծնողների խնդիրները, ըստ Միրզոյանի, ներառական համընդհանուր կրթության ներդրմամբ ու հատուկ դպրոցների փակմամբ միայն ավելացել են, նրանք նաև ավելի շատ գումար ու ժամանակ պիտի ծախսեն, որպեսզի իրենց երեխան մեծ տարիքում հասարակությանը ներառված լինելու հնարավորություն ստանա:

«Ծնողը փորձում է այդ զբաղվածությունն ապահովել և ահռելի մեծ գումարներ է վճարում անհատական թերապիստների համար, մասնավոր կառույցներին, որպեսզի երեխայի զբաղվածությունն ապահովի, կրթությունն ապահովի։ Պետությունը պարզապես ամբողջ խնդիրները, առանց լուծման ուղիների, դրեց ծնողների ուսերին։ Պարզապես ներառական կրթություն չկա, ուղղակի չկա»,- բացատրում է նա։

Factor TV-ն զրուցել է հատուկ կարիքներ ունեցող աշակերտների տասնյակից ավելի ծնողների հետ, որոնք մատնանշել են, որ չկան հատուկ մասնագետներ, ովքեր երեխայի մտավոր, զգայական և այլ խնդիրները նույնականացնեն, տեղին ու անհրաժեշտ կերպով արձագանքեն դրսևորված վարքագծին։ Իսկ հատուկ կարիքներ ունեցող աշակերտների հետ աշխատող ուսուցչի օգնականների թիվը, ըստ ծնողների, մեղմ ասած, անբավարար է։ 

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ հատուկ դպրոցները վերակազմակերպվում են հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների, որպեսզի կուտակված մասնագիտական փորձը որպես մեթոդական աջակցություն փոխանցվի հանրակրթական դպրոցների մասնագետներին ու հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին: 

Սպիտակ քաղաքի Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) աշխատակից Էդգար Համբարյանը, սակայն, հանրակրթական դպրոցներում ներառական կրթությունը դեռ անարդյունավետ է համարում։

«Ուսուցչի օգնականի դերը շատ կարևոր է, բայց այս պահի դրությամբ, ըստ իս, ուսուցչի օգնականը մեկ դպրոցում 100 երեխայի համար շատ քիչ է, որովհետև տվյալ մասնագետը չի կարող և՛ 100 երեխայի հետ աշխատել, և՛ տվյալ դպրոցում խնդրով երեխաների հետ։ Կան դպրոցներ, որ ունեն բավական շատ՝ 3, 4, 5 և ավելի խնդրով երեխա, ուսուցչի օգնականը ֆիզիկապես ի վիճակի չէ բոլորի հետ հասցնելու»,- նշում է նա։

Երեխայի անվտանգության ու որևէ բան սովորելու համար ծնողները շատ դեպքերում ստիպված են լինում իրենք մնալ իրենց երեխայի հետ դպրոցում որպես ուղեկցող, բայց բազմաթիվ դպրոցներում թույլ չեն տալիս ծնողների կամ երրորդ ուղեկցող անձի ներկայությունը դասերին։

«Դասապրոցեսից դուրս կարող է տվյալ վարձված մասնագետը մոտենալ, աշխատել, ասենք՝ դասամիջոցներին, տուն գնալուց, բայց դասապրոցեսին իրավունք չունեն միջամտել։ Կարող է երեխան տվյալ մասնագետին տեսնելուց պատկերացնի, որ ինքը դասապրոցեսի մեջ չէ, դա էլ է խնդիր առաջացնում, որովհետև եթե աշակերտը տեսնում է, որ մարդ է մտնում դասասենյակ, ինքը չի պատկերացնում, որ դա դասապրոցես է, կարող է ինքը վեր կենալ, տվյալ մասնագետի հետ դուրս գալ կամ այլ բան»,- ասում է Էդգար Համբարյանը։

Ըստ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի՝ հանրակրթական դպրոցներում սովորողների յուրաքանչյուր տասը տոկոսի համար ուսուցչի մեկ օգնական է աշխատում, օգնականի ինստիտուտը ներդրվել է ներառական կրթության բարեփոխումների շրջանակում։ Փոխնախարարը պարզաբանում է, սակայն, որ ուսուցչի օգնականի գործառույթը դասապրոցեսի ընթացքում, դրան նախապատրաստվելիս ու այն ամփոփելիս ուսուցչին աջակցություն տրամադրելն է, իսկ նպատակը՝ բոլոր երեխաների մասնակցության հնարավորությունն ավելացնելը:

«Որոշ ծնողների դժգոհությունն այն մասին է, որ ծանր կամ խորը, ֆունկցիոնալ խանգարմամբ պայմանավորված հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնք երբեմն ունենում են անձնական օգնականի կարիք, որոնք կարիք են ունենում, որպեսզի իրենց կողքին լինի մարդ, որը մշտապես իրենց կողքին կլինի և կաջակցի, օրինակ, նույն հիգիենայի, խնամքի հետ կապված, որովհետև այս երեխաները հաճախ ինքնասպասարկման հմտություններ չեն ունենում, վարքի կառավարման լուրջ խնդիրներ են ունենում․․․ Բայց սա սոցիալական ծառայություն է, դպրոցը չի կարող սոցիալական ծառայություն տրամադրել, դպրոցը տրամադրում է կրթական գործընթացի հետ կապ ունեցող, ուղղակի առնչություն ունեցող ծառայություններ»,- պարզաբանում է փոխնախարարը։

Սվաջյանն ընդունում է, որ նման ծառայության բացակայությունն ուղղակիորեն անդրադառնում է նաև ուսումնական գործընթացի վրա, քանի որ աշակերտը, որն անմիջական աջակցության կարիք ունի, անձնական օգնականի բացակայության դեպքում ուսուցչից կամ ուսուցչի օգնականից է ստանում այդ օգնությունը, ինչը նվազեցնում է կրթության բուն որակը։

«Սոցապը պիտի լուծի, և մենք բանակցում ենք դրա հետ կապված, որովհետև երբ իրենք հաշմանդամությունը գնահատում են, երեխայի անհրաժեշտ ծառայություների կարիքները գույքագրում են, իրենք այդ երեխաներին պիտի այդ ծառայությունը տրամադրեն»,- նշում է Սվաջյանը։

Factor TV-ին Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցեցին, որ անձնական օգնականի ծառայությունը տրամադրվելու է 2024 թվականի հունվարի 1-ից։ 2023 թվականի հուլիսից մեկնարկել է փորձնական ծրագիր, ՀԿ-ների և շահագրգիռ այլ կազմակերպությունների ու անհատների հետ իրականացվել են քննարկումներ, կազմակերպվել են վերապատրաստումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սյունե Սարգսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: