Կիևն ու Նիկոլաևը ռուսական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման են ենթարկվել․ կան վիրավորներ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերն ապրիլի լույս 10-ի գիշերը «Շահեդ» ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել Կիևին և Նիկոլաևին։ Կան վիրավորներ։ Կիևի իշխանությունները հայտնում են քաղաքացիական ենթակառուցվածքների ավերման մասին, գրում է Current time-ը։

Ուկրաինայի ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է, որ Դարնիցկի շրջանում վնասվել են տներ և մեքենաներ, ինչպես նաև ավերվել է օժանդակ շինություն։ Փրկարարների խոսքով՝ դեպքի վայրում օգնություն են ստացել երկու կին։

Կիևի Գոլոսեևսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են պահեստի տարածքի վրա, հրդեհ է բռնկվել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Նիկոլաևում էլ «Շահեդ» ԱԹՍ-ների հարվածի հետևանքով երկու հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի ընկնող բեկորների պատճառով հրդեհ է բռնկվել հինգ հարկանի շենքի բնակարանում, վնասվել են նաև այլ շենքեր։

Հաղորդվում է, որ Նիկոլաևում վիրավորվել է առնվազն 10 մարդ, նրանցից երեքը հոսպիտալացվել են։

Ուկրաինական ռազմաօդային ուժերը հայտնում են, որ ապրիլի լույս 10-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակվել է 145 ԱԹՍ-ներով, 85 անօդաչու խոցվել է։ Հարձակման հետևանքով տուժել են Կիևի, Նիկոլաևի, Խարկովի, Խմելնիցկիի, Պոլտավայի և Դոնեցկի մարզերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի