Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում ուղերձ հղեց՝ ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։Այս ուղերձով Արցախի Ազգային ժողովը բարձրացնում է նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատ տրամադրելու հարցը։ «Արցախում տեղակայած ռուսական խաղաղապահ զորախումբն օժտված չէ միջազգային մանդատով, հանգամանք, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումներին և տարածաշրջանային անվտանգության …

