Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը և Թուրքիայի օդատիեզերական ընկերությունը՝ TUSAS-ը, ստորագրել են թուրքական KAAN կործանիչների նախագծի շուրջ համագործակցության արձանագրություն,գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը, թուրքական կողմից TUSAS-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը, Թուրքիայի նախագահականին կից պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյուրգունը։ Ըստ փաստաթղթի՝ կործանիչների արտադրության շրջանակներում նախատեսվում է ինժեներների վերապատրաստում։ …