Արգենտինայում նախագահական ընտրություններում հաղթել է Խավիեր Միլեյը, որը գլխավորում է «Ազատությունը գալիս է» դաշինքի մաս կազմող Ազատական կուսակցությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նախնական տվյալներով՝ նա հավաքել է ձայների մոտ 56 տոկոսը։ Նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը նրան ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել են գլխավոր մրցակից, Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան, որը իշխող «Միություն հանուն հայրենիքի» …

