Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2023 թվականի դեկտեմբերի 21-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ (այսուհետ՝ նաև Դպրոց): Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 2179-Ն որոշման և Դպրոցի կանոնադրության համաձայն՝ հաստատության գործունեության առարկան ու նպատակը կրթական բնույթի գործունեության իրականացումն է` կրթության առանձնահատուկ պայմանների …

