Բաքվում ռուս-ադրբեջանական համագործակցության կարևոր փաստաթղթեր են ստորագրվել

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներ Ալի Ասադովի և Միխայիլ Միշուստինի՝ Բաքվում տեղի ունեցած բանակցություններից հետո երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության ոլորտում մի շարք կարևոր փաստաթղթեր են ստորագրվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մասնավորապես, ստորագրվել են ռուս-ադրբեջանական սահմանային անցակետերի զարգացման գործողությունների ծրագիրը, «Յարագ-Կազմալյար-Սամուր» անցակետերի տարածքում Սամուր գետի վրայով ճանապարհային կամրջի շահագործման և պահպանման կարգի և դրան մոտեցումների վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև 2024-2026 թվականների զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզը, երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև 2024-2026 թվականների համագործակցության ծրագիրը։

Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Մոսկվան և Բաքուն զարգացնում են երկաթուղային, ճանապարհային և ծովային ենթակառուցվածքները։ Այս առումով նա ընգդծել է, որ Մոսկվան առանձնահատուկ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ու շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ։

Հավելենք, որ այս տարի հունվարին Բաքվում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ստորագրել էին «Ճանապարհային քարտեզ» ռուս-ադրբեջանական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ։

2024-2026 թվականների «Ճանապարհային քարտեզը» նախատեսում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացում տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, պարենային անվտանգության, ինչպես նաև էներգետիկայի, զբոսաշրջության, հումանիտար և սոցիալական, ինչպես նաև նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։