Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 17 շենքին հարակից կանաչ գոտում, ինքնակամ, առանց քաղաքաշինական փաստաթղթերի տեղադրված բենզալցակայանը, որը տարիներ շարունակ անհանգստություն է պատճառել մոտակա շենքերի բնակիչներին, ապամոնտաժվել է․ տեղեկացնում են վարչական շրջանից։ Բենզալցակայանը չի համապատասխանել քաղաքաշինական և անվտանգության նորմերին: Տարածքը բարեկարգվելու է և կանաչապատվելու: