Բռնաճնշումների նոր ալիք Ադրբեջանում․ տասնյակ անկախ լրագրողներ և ակտիվիստներ են ձերբակալվել

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների ու գործիչների նկատմամբ ճնշումների նոր ալիք են սկսել։ Նախօրեին անկախ  Toplum TV-ի խմբագրությունում տեղի ունեցած խուզարկությունն ավարտվել է տասնյակից ավելի աշխատակիցների ձերբակալմամբ։

«Տեղի ունեցածի ողջամիտ բացատրություն չկա։ Կարծես ուզում են երկրում ամբողջությամբ վերացնել անկախ լրատվամիջոցները, որպեսզի քննադատական ​​կարծիքների համար հարթակներ չմնան»,- ասել է Toplum TV-ի գլխավոր խմբագիր Խադիջա Իսմայիլովան՝ նշելով, որ կապ չունեն որևէ հանցագործության հետ և անօրինական գործողություններ չեն իրականացրել։

Բացի այդ, նախօրեին ձերբակալվել են «3-րդ Հանրապետություն» հարթակի վարչության ղեկավար Ակիֆ Գուրբանովը, համահիմնադիրներ Արազ Ալիևը և Ռուսլան Իզեթլին։ Մինչ այդ, կազմակերպության գրասենյակում խուզարկություն է կատարվել։

Անվտանգության ուժերը խուզարկել են նաև Toplum TV-ի աշխատակից Ֆարիդ Իսմայիլովի բնակարանը, ինչից հետո նրան ձեռնաշղթաներով տարել են։ Խուզարկության ընթացքում լրագրողից առգրավվել է 3100 եվրո։

Հիշեցնենք՝ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին մի խումբ հասարակական-քաղաքական ակտիվիստներ հայտարարել էին «3-րդ Հանրապետություն» հարթակի ստեղծման մասին։ Կառույցի նպատակն «Ադրբեջանում իսկական հանրապետական ​​համակարգի հաստատումն է»։ Հարթակի ղեկավար Ակիֆ Գուրբանովի փաստաբան Շահլա Գունբատովայի հաղորդմամբ՝ իր պաշտպանյալը կասկածյալի կարգավիճակ ունի։ Նրան մաքսանենգության մեղադրանքով 5-8  տարվա ազատազրկում կարող է սպառնալ։

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված ակտիվիտսների ու լրագրողների թիվը հասնում է շուրջ երկու տասնյակի։

Այսօր արդեն տեղեկություններ են տարածվում, որ Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունից ազատ է արձակվել Toplum TV-ի ձերբակալված 9 աշխատակից, իսկ 6 աշխատակցի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել մաքսանենգության մեղադրանքով։ Նրանք են՝ Ֆարիդ Իսմայիլովը, Մուշֆիգ Ջաբբարովը, Ալի Զեյլնալին, Ռամիլ Բաբաևը, Էլմիր Աբասովը և Իլկին Ահմեդովը։

«3-րդ Հանրապետություն» հարթակից ազատ են արձակվել Արազ Ալիևը և Ռուսլան Իզեթլին։

Հավելենք, որ 2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում տասնյակից ավելի անկախ և ընդդիմադիր լրագրողներ, ակտիվիստներ ու հասարակական-քաղաքական գործիչներ են ձերբակալվել, որոնց միջազգային կառույցները համարում են քաղբանտարկյալ և նրանց ազատ արձակելու կոչ են անում։

Էմմա Չոբանյան