Բռնցքամարտիկները նախապատրաստվում են Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիան: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները` Կարեն Աղամալյանի և Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ ֆիզպատրաստության հավաք են սկսել Ծաղկաձորում, որը կտևի մինչև փետրվարի 12-ը։ Տղաների հավաքին մասնակցում է 24, իսկ կանանց հավաքին՝ 5 բռնցքամարտիկ։ Ծաղկաձորյան հավաքին կհետևի ևս մեկ ուսումնամարզական հավաք` …

