«Վագներականները» Մալիում սպանում են քաղաքացիական անձանց․ Human Rights Watch

Լուրեր

15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
Բոլորը

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմականացված կազմակերպության վարձկաններն օգնում են Մալիի զորքերին ԱԹՍ-ների միջոցով գրոհներ ու հարձակումներ իրականացնել, որոնք հանգեցրել են տասնյակ խաղաղ բնակիչների մահվան։ Այս մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպանկազմակերպության զեկույցում, գրում է AP-ն։

Նշվում է, որ ռեժիմի տապալումից հետո Մալիի նոր «կառավարությունը» հրաժարվել է իր նախկին գաղութի տարածքում տեղակայված ֆրանսիական զորքերից։ Միաժամանակ, խունտան օգնություն է հրավիրել Ռուսաստանից, որը «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման զինյալներին է ուղարկել տարածաշրջան։

«Բռնությունը Մալիում աճել է այն բանից հետո, երբ ռուս վարձկանները ժամանել են այնտեղ 2021 թվականի հեղաշրջումից հետո: Իշխող խունտան ակտիվացրել է գործողություններն անօդաչու թռչող սարքերի մահացու հարվածներով՝ ուղղված քաղաքացիական հավաքույթներին, ինչպես նաև ռուս վարձկանների հարձակումներին, որոնք սպանել են խաղաղ բնակիչներին»,- ասվում է զեկույցում:

Պարբերականը գրում է, որ չնայած «Վագների» առաջնորդ Եվգենի Պրիգոժինի մահվանը՝ խմբավորումը շարունակում է գործել Մալիում։ Մասնավորապես, հունվարին «Վագների» զորքերը մտել էին Մալիի կենտրոնում գտնվող ռազմաբազայի մոտ գտնվող գյուղը և ձերբակալել 25 մարդու, այդ թվում՝ չորս երեխաների։ Նրանց մարմինները հայտնաբերվել են ավելի ուշ՝ աչքերը կապած և գլխին հրազենային վնասվածքներով։

Ավելի վաղ էլ, անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել էր ևս 13 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2-ից 17 տարեկան յոթ երեխա։