Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իսրայելին մեղադրել է «ցեղասպանության» մեջ։ Նա այսպես է անվանել իսրայելցի զինվորականների գործողությունները Գազայի հատվածում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ռաիսիի խոսքով՝ Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը, որտեղ դադարեցվել է ջրի, էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումը, խախտում է գործող բոլոր միջազգային պայմանագրերը։ BBC-ի հրապարակման մեջ նշվում է, որ Իրանը հանդիսանում է ծայրահեղական խմբավորումների առաջատար …