ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության ժամանակ Խաչատուրյանի ստացած որոշիչ ձայնի վավերության շուրջ բանավեճ է սկսվել

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ այսօր ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել դատավոր Դավիթ Խաչատուրյանը:

Factor TV-ի տեղեկություններով՝ քվեարկությանը մասնակցել է 260 դատավոր: Նրանցից 126-ը քվեարկել է թեկնածուներից Արսեն Նիկողոսյանի օգտին, իսկ 131 ձայն գրանցվել է Դավիթ Խաչատուրյանի օգտին: Որպեսզի այս երկու դատավորներից մեկն ընտրվեր որպես ՍԴ դատավորի թեկնածու, անհրաժեշտ էր ստանալ հենց 131 ձայն, այնքան, որքան, ըստ քվեարկության արդյունքների, ստացել է Խաչատուրյանը: Հատկանշական է այն հանգամանքը, որ Խաչատուրյանի 131-րդ, այսինքն՝ որոշիչ ձայնի վավերության հարցը բանավեճի առիթ է դարձել հանձնաժողովում:

Պատճառն այն է, որ Խաչատուրյանի օգտին հաշվված քվեաթերթիկներից մեկի վրա ոչ թե V նշում է արված եղել, այլ X: Հանձնաժողովի երկու անդամ կարծիք է հայտնել, որ պետք է նոր քվեարկություն անցկացվի, քանի որ X նշումով քվեաթերթիկն անվավեր է: Այնուամենայիվ, այս քվեաթերթիկը վավեր է համարվել, և Հանձնաժողովի երկու անդամները հատուկ կարծիք են հայտնել, այսինքն՝ մնացել են իրենց կարծիքին, որ այդ քվեաթերթիկը վավեր չէ:

Նշենք, որ Դավիթ Խաչատուրյանը ԲԴԽ անդամ է եղել, միայն ամիսներ առաջ է ընտրվել որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, և այժմ էլ, փաստորեն, հավակնում է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալ:

Մինչ այս՝ փետրվարի 2-ին, ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության օրակարգով ևս մեկ ժողով էր հրավիրվել: Այդ ժամանակ ևս Խաչատուրյանն առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն դատավորներն ընտրել էին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանին: Վերջինս, սակայն, ՍԴ դատավոր չի դարձել, քանի որ Ազգային ժողովում ՍԴ դատավորի ընտրության հարցով քվեարկությանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով չի մասնակցել:

Թե այս թեկնածուի՝ Դավիթ Խաչատուրյանի ընտրության դեպքում ԱԺ-ում ինչ զարգացումներ կլինեն, դեռևս հայտնի չէ, բայց դատելով այն հանգամանքից, որ Խաչատուրյանին որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ազգային ժողովն է ընտրել, կարելի է ենթադրել, որ նա մեծ շանսեր ունի ԱԺ-ի կողմից ընտրվելու:

Նշենք, որ Դավիթ Խաչատուրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է:

Արաքս Մամուլյան