Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 45-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել և ընդունվել է «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով դեկլարացիան։ Փաստաթուղթը հայամետ է և դատարապտում է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները ինչպես նաև պահանջում ազատ արձակել Արցախի առաջնորդներին։