Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է 16 տարվա ընթացքում առաջին անգամ միջուկային զենք տեղակայել Մեծ Բրիտանիայում՝ Ռուսաստանի կողմից սպառնալիքի մեծացում նկատելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Պենտագոնի փաստաթղթերը: Սաֆոլկի Լեյքենհիթ ռազմաօդային բազայում նոր օբյեկտի գնման պայմանագրերը հաստատում են, որ ԱՄՆ-ն մտադիր է ավիաբազայում տեղակայել միջուկային մարտագլխիկներ, որոնց հզորությունը երեք անգամ գերազանցում է …

