06 Մարտ 2024 | 12:43
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաներին․ նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ
Փետրվարի վերջին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները այցելել են Բաքվում պահվող և պաշտոնապես հաստատված անձանց։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Բոլոր անձանց, որոնց անունները Ադրբեջանի իշխանությունները հաստատել են մեզ, տեսակցել ենք։ Սա հերթական տեսակցությունն էր։ Յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապվել հարազատների հետ»,- ասաց Ամատունին։ ԿԽՄԿ-ն նրանց առողջական վիճակների …