Իսրայելը գրավել է Եգիպտոսի հետ սահմանային Գազայի «Ռաֆահ» անցակետը

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Իսրայելական տանկային բրիգադը գրավել է Եգիպտոսի հետ սահմանային Գազայի հատվածի «Ռաֆահ» անցակետը։ Այս մասին հայտնում են իսրայելական իշխանությունները, գրում է AP-ը։

Այս քայլը տեղի է ունենում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամեր տևած լարված մարտերից հետո, երբ երկուշաբթի զինյալ խմբավորումը հայտարարել էր, որ ընդունել է Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ հրադադարի առաջարկը: Իսրայելը, մինչդեռ, պնդում է, որ գործարքը չի համապատասխանում իր հիմնական պահանջներին:

Իսրայելական 401-րդ բրիգադը երեքշաբթի վաղ առավոտյան մտել է «Ռաֆահ» անցակետ՝ ստանձնելով «օպերատիվ հսկողություն» կարևոր անցակետում։ Դա շրջափակված անկլավ մուտք գործելու և Եգիպտոս փախչելու հիմնական ուղին է:

Իսրայելական կողմը հայտարարում է, որ անցկակետը գրավել է «այն բանից հետո, երբ ստացել է հետախուզական տեղեկություններ, որ այն օգտագործվում է ահաբեկչական նպատակներով»: Միաժամանակ, չեն ներկայացվել այս պնդումը հաստատող ապացույցներ։ Նշվում է նաև, որ ցամաքային զորքերն ու ռազմաօդային ուժերը թիրախավորել են Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի դիրքերին։

Պաղեստինյան սահմանային ծառայության խոսնակ Վաել Աբու Օմարը խոստովանել է, որ իսրայելական զորքերը գրավել են անցկակետը և ժամանակավոր փակել այն։ Նա ասել է, որ երկուշաբթիից հարվածներ են հասցվել տարածքի շրջակայքին։

Եգիպտոսի ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել Իսրայելի կողմից անցակետի գրավումը։