Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Շիրակի մարզի առողջապահական կենտրոններ․ այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը։ Մարզպետ Մուշեղ Մուրադյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավմանը միտված ծրագրերին, իմունականխարգելման գործընթացին, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանն առնչվող հարցերին։ Այնուհետև պատասխանատուներն այցելել …

