Հակակոռուպցիոն դատարանը որոշել է վերացնել ՀՀ Անկախության 31-ամյակի օրը «Եռաբլուր»-ում բռնի ուժով բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողների մասով հարուցված քրեական գործի կարճման որոշումը։ Մեկ տարի երկու ամիս քննվելուց հետո աղմկահարույց միջադեպին առնչվող քրեական վարույթը կարճելու որոշում էր կայացվել։ Քննչական կոմիտեի գնահատմամբ՝ չէր ապացուցվել, որ ոստիկանների կողմից ոչ իրավաչափ գործողություններ են կատարվել։ 2022-ի սեպտեմբերի 21-ի վաղ …

