Նոյեմբերի 29-ին կայանալիք Աշտարակ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Թովմաս Շահվերդյանը։ Շահվերդյանը Աշտարակի գործող ղեկավարն է, առաջին անգամ համայնքի ղեկավար է ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ 27 տարեկանում։ Նա ստացել էր 4,428 ձայն, նրա մրցակիցները՝ Ռազմիկ Տերտերյանը՝ 3,031, Աշոտ Ղալաչյանը՝ 2,440, Արշալույս Մեժլումյանը՝ 608։ Շահվերդյանը 2016-ին ընտրվել էր որպես անկուսակցական։ …

