Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Հասարակություն
30.10.2026 | 22:14Քանաքեռավանում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվել․ նրանցից մեկի մեքենայում «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ և փամփշտատուփեր են հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին՝ ժամը 21․30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում հայտնաբերել, զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել 56-ամյա և 27-ամյա երկու տղամարդկանց՝ վերջինիս կողմից շահագործվող մեքենայով հանդերձ, որի ակնհայտ տեսանելի հատվածում «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ ու փամփշտատուփեր կային։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Ժամը 23-ին հայտնաբերվել, նույն կասկածանքով ձերբակալվել և մարզային վարչություն է տեղափոխվել նաև 42-ամյա մի տղամարդ։ Պարզվել է, որ նա նաև խախտել էր վարչական հսկողություն խափանման միջոցը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

