Մայիսի 9-ին Մոսկվայում նախատեսված շքերթին հրավիրված են բարեկամ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները և ռազմական կցորդները։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա խոսել է նաև միջոցառմանը հրավիրված երկրների ղեկավարների մասին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Շքերթին ներկա կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ղեկավարները։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն կարողանա ներկա գտնվել։ …