Փետրվարի 16-ին, ժամը 07։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի Ազատության փողոցում այրվում է ավտոմեքենա․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ժ․ …