Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին
Քաղաքականություն
20.12.2024 | 12:55Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն է գործուղվել Մոսկվա։
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։