ԱՄՆ հեռացող պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայում չունեն բոլոր առավելությունները։ Այս մասին նա ասել է հունվարի 8-ին Գերմանիայում ամերիկյան Ռամշտեյն բազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպումից առաջ Bloomberg-ին տված հարցազրույցում։ «Կարծիք կա, որ Ռուսաստանն այստեղ առավելություն ունի և ունի բոլոր հնարավորությունները։ ՌԴ-ն ունի որոշ առավելություններ, բայց ամբողջությամբ չի գերիշխում։ …

