Ֆրանսիայում սեպտեմբերի 29-ին ՀՄԸՄ (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն) Վալանսի թիմը հանդիպման է մեկնել թուրքական համայնքը ներկայացնող FC Turquoise ֆուտբոլային ակումբի դեմ։ Առաջին խաղակեսից հետո, երբ հայկական ակումբը հաղթել է 2-0 հաշվով, թուրք երկրպագուները դանակներով ներխուժել են խաղադաշտ և հարձակվել հայ ֆուտբոլիստների վրա: Հնչել են նաև ռասիստական արտահայտություններ և հայհոյանքներ։ Ոստիկանությունը միջամտել է, հանդիպումը դադարեցվել է։ Երկու …